ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

 

Սիրելի' առաջին դասարանցիներ
Այսօր առաջին զանգի ղողանջը թող արձագանքի Հայաստան աշխարհի բոլոր կողմերում:
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մենք բոլորս միանում ենք մեր ընտանիքին՝ նշելու Գիտելիքի օրը:
Սա պարզապես օրացույցի հերթական ամսաթիվ չէ:
Սա այն օրն է, երբ նոր ճանապարհ է բացվում ՝ լի հույսերով, նպատակներով և նոր հնարավորություններով:
Մ.Մաշտոցի անվան ուսումնական համալիրը իր հյուրընկալ գիրկն է ընդունում առաջին դասարանցիներին: Բարի է ձեր մուտքը, պայծառ մտքով ու սրտով ընդունեք մաշտոցյան աղոթքը, սովորենք մեր մայրենին, հնչեցնենք խաղաղ առավոտների երգը:
Այս տարի կրթության աշխարհում մենք կանգնած ենք նոր մարտահրավերների և հնարավորությունների առաջ:
Տեխնոլոգիաների զարգացումը նոր ուսումնական ծրագրերը և ուշադրությունը երեխաների հոգեկան առողջությանը մեզ հուշում են, որ դպրոցը պետք է լինի ոչ միայն գիտելիքի, այլև վստահության և համերաշխության վայր: Մեր դպրոցի հիմնադիր տնօրեն Մարգարիտա Գուրգենովնա Հարությունյանը ուներ անխախտ սկզբունք ՝ կարևորը թռիչքն է, ոչ թե թռիչքի նպատակը:
Մենք հավատարիմ ենք այս սկզբունքին, խոստանում ենք ձեր երեխաներին տալ ամենաբարձր թռիչքների խաղաղ երկինք: Վստահ եղեք՝ այստեղ դուք կգտնեք ընկերներ ողջ կյանքի համար, իսկ ձեր ուսուցիչները կլինեն ձեր ուղեկիցներն ու աջակիցները:
Հարգելի ուսուցիչներ, շնորհակալ եմ ձեր անսահման համբերության, սիրո և նվիրվածության համար:
Դուք եք այն մարդիկ ովքեր ապագան դարձնում են ավելի լուսավոր: Սիրելի ծնողներ , մենք գիտենք ՝ ձեր սրտերում այսօր կա և ուրախություն, և հուզմունք: Շնորհակալ ենք, որ վստահում եք մեզ ձեր ամենաթանկ գանձը՝ ձեր երեխաներին: Թող 2025-2026 ուսումնական տարին լինի ձեռքբերումների, առողջության, ստեղծագործության տարի: Մենք բոլորս միասին կկարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն և իրականացնել ամենահամարձակ երազանքները:
Շնորհավոր գիտելիքի օրը, և բարի երթ նոր բարձրունքներ:
Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի
տնօրեն Լ. Քամալյան

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԻ ՂՈՂԱՆՋԸ ԹՈՂ ԱՐՁԱԳԱՆՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐՈՒՄ

ԱՐԽԻՎ 2024-2025

ԱՐԽԻՎ 2023-2024

 

 
 
COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan