ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԾՐԱԳՐԵՐ

Դպրոցը ուսումնական ծրագրերի փոխանակման շրջանակներում պայմանագրեր է կնքել Գերմանիայի և Ֆրանսիայի մի շարք դպրոցների հետ և ամեն տարի իրականացվում են փոխայցելություններ այդ ծրագրի շրջանակներում։ Դասավանդվում են «TOEFL» և «GMAT» առարկաները ընդունելության համար: 10-12-րդ դասարանի աշակերտները հաջողությամբ հանձնելով քննությունները արդեն իսկ (դեռ դպրոցը չավարտած) դառնում են ուսանող:

 

ԼԵԶՈՒՆԵՐ

Դպրոցում չափազանց կարևոր դեր է հատկացվում լեզուների ուսուցմանը, ուսումնասիրվում են հայերենը, ռուսերենը, անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը։ Անգլերենը դասավանդվում է քեմբրիջյան ծրագրով, իսկ ֆրանսերենը ուսումնասիրվում է « DELF» ծրագրով, գերմաներենը՝ «SCHITTE» (միջին դպրոցում) քննական դասագրքերով, իսկ ավագ դպրոցում՝ «ASPLRT» դասագրքերով: Ռուսերենի ուսուցում իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ուսումնական ծրագրով և դասագրքերով:

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan