ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ամառային դպրոց Մեծ Բրիտանիայի Քեմբրիջ քաղաքում

Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի աշակերտները տնօրեն Լ. Քամալյանի և անգլերենի ուսուցչուհի Հ.Բիշարյանի ուղեկցությամբ մասնակցեցին International House միջազգային ճանաչում վայելող կազմակերպության կողմից անցկացված ամառային դպրոցին, որը իրականացվեց Մեծ Բրիտանիայի՝ Քեմբրիջ քաղաքի՝ Մյուրրեյ Էդվարդս քոլեջում:
Շաբաթական 15 ժամ տևողությամբ անգլերենի դասընթացներից բացի աշակերտները մասնակցեցին տարատեսակ վարպետաց դասերի և հետաքրքիր էքսկուրսիանների:
Դասընթացի ավարտին աշակերտները ստացան լեզվի իմացության մակարդակի որակավորման սերտիֆիկատներ:

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan