ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրը իր խորին երախտագիտությունն է հայտնում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյին և դեսպանատան մշակութային և համագործակցության բաժնի խորհրդական տիկին Վեյսին՝ Մեսրոպ Մաշտոցի անվան ուսումնական համալիրին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար։ Համագործակցության շնորհիվ մեր դպրոցը ձեռք բերեց ուսումնական նյութեր և սարքավորումներ, որոնք կարևոր նշանակություն ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում։ Հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը մեր կրթահամալիրի ուսուցչուհի Հռիփսիմե Սահակյանը մասնակցեց Ֆրանսիայում կազմակերպված «Ֆրանսերենը որպես միջազգային լեզու» գրասենյակի կողմից մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, ինչն էլ ավելի կնպաստի ուսումնառության որակի բարձրացմանը։



|
|
հ4>
|
|