ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

 

Սիրելի' առաջին դասարանցիներ
Այսօր առաջին զանգի ղողանջը թող արձագանքի Հայաստան աշխարհի բոլոր կողմերում:
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մենք բոլորս միանում ենք մեր ընտանիքին՝ նշելու Գիտելիքի օրը:
Սա պարզապես օրացույցի հերթական ամսաթիվ չէ:
Սա այն օրն է, երբ նոր ճանապարհ է բացվում ՝ լի հույսերով, նպատակներով և նոր հնարավորություններով:
Մ.Մաշտոցի անվան ուսումնական համալիրը իր հյուրընկալ գիրկն է ընդունում առաջին դասարանցիներին: Բարի է ձեր մուտքը, պայծառ մտքով ու սրտով ընդունեք մաշտոցյան աղոթքը, սովորենք մեր մայրենին, հնչեցնենք խաղաղ առավոտների երգը:
Այս տարի կրթության աշխարհում մենք կանգնած ենք նոր մարտահրավերների և հնարավորությունների առաջ:
Տեխնոլոգիաների զարգացումը նոր ուսումնական ծրագրերը և ուշադրությունը երեխաների հոգեկան առողջությանը մեզ հուշում են, որ դպրոցը պետք է լինի ոչ միայն գիտելիքի, այլև վստահության և համերաշխության վայր: Մեր դպրոցի հիմնադիր տնօրեն Մարգարիտա Գուրգենովնա Հարությունյանը ուներ անխախտ սկզբունք ՝ կարևորը թռիչքն է, ոչ թե թռիչքի նպատակը:
Մենք հավատարիմ ենք այս սկզբունքին, խոստանում ենք ձեր երեխաներին տալ ամենաբարձր թռիչքների խաղաղ երկինք: Վստահ եղեք՝ այստեղ դուք կգտնեք ընկերներ ողջ կյանքի համար, իսկ ձեր ուսուցիչները կլինեն ձեր ուղեկիցներն ու աջակիցները:
Հարգելի ուսուցիչներ, շնորհակալ եմ ձեր անսահման համբերության, սիրո և նվիրվածության համար:
Դուք եք այն մարդիկ ովքեր ապագան դարձնում են ավելի լուսավոր: Սիրելի ծնողներ , մենք գիտենք ՝ ձեր սրտերում այսօր կա և ուրախություն, և հուզմունք: Շնորհակալ ենք, որ վստահում եք մեզ ձեր ամենաթանկ գանձը՝ ձեր երեխաներին: Թող 2025-2026 ուսումնական տարին լինի ձեռքբերումների, առողջության, ստեղծագործության տարի: Մենք բոլորս միասին կկարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն և իրականացնել ամենահամարձակ երազանքները:
Շնորհավոր գիտելիքի օրը, և բարի երթ նոր բարձրունքներ:
Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի
տնօրեն Լ. Քամալյան

«ԻՆՉՊԵՍ ԿՆՇԵԻՆ ԱՄԱՆՈՐԸ 10 ՏԱՐԻ ԱՆՑ»

«ԻՆՉՊԵՍ ԿՆՇԵԻՆ ԱՄԱՆՈՐԸ 10 ՏԱՐԻ ԱՆՑ»

«ԶԲՈՍԱՆՔ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

«ԵՐԲ ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐԸ ԱՐԹՆԱՆՈՒՄ ԵՆ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ»

ԱՄԱՆՈՐՅԱՆ ՀՐԱՇՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՓՈՔՐԻԿ ՁԵՌՔԵՐԻՑ

«ՀԻՆ ՉԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ»

«ՀԶՈՐ և ՍՔԱՆՉԵԼԻ ԵՐԿԻՐ ԻՏԱԼԻԱ»

«ԽՈՍՈՒՄ ԵՆ ՎԱՆԻ ՍԵՊԱԳՐԵՐԸ»

ԳԾԱՅԻՆ ՖՈՒՆԿՑԻԱՆ ԿԵՆՑԱՂՈՒՄ

«ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ»

ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ և ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՋՐԱԾՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ

ԹԹՎԱԾՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ

ԵՐԿԲևԵՌ ԱՖԵԿՏԻՎ ԽԱՆԳԱՐՈՒՄ, ԴՐԱ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ և ՄԵՂՄԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
ՊԱՏՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՈԿԸ, ԴՐԱ ՓՈՒԼԵՐԸ և ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Վ.ՇԵՔՍՊԻՐ. ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ»

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ, ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ, ՄԵԾԱՄՈՐԻ ԱԷԿ

«ԵՐԵՎԱՆ. ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԱՇՈՒՆԸ ԿԱՄԱՑ ՓԱԿԵՑ ԻՐ ՈՍԿԵԳՈՒՅՆ ԷՋԵՐԸ…

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՏԱՍՆՕՐՅԱԿ

Խաղ-մրցույթ 9-րդ դասարանցիների միջև

10-րդ դասարանում անցկացվեց բաց դաս

Հումանիտար առարկաների տասնօրյակի շրջանակներում 11-րդ դասարանի աշակերտները...

Մ.ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀՅՈՒՐՆ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԴՈՄԻՆԻԿ ՎԵՅՍԻՆ և ՆՐԱ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԴԱՍ–ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ «Ա» ՏԱՌԻՆ

«ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՄԱՐՄԻՆԸ»

ԱՇԽԱՐՀԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՔԱՐԻ և ԵՐԿԱԹԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

«ԴՊՐՈՑ-ԸՆՏԱՆԻՔ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ԴՊՐՈՑ-ԸՆՏԱՆԻՔ»

ՄՈՒՏԱՑԻԱՆԵՐ: ՄՈՒՏԱԾԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԶՈՐ և ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ»

«ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՍԵՐԸ»

ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ և ՊԱՅՔԱՐԸ ԴՐԱՆՑ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՄԱՐ

«ՈՍԿԵԴԱՐՅԱՆ ՀԱՅ ՊԱՏՄԻՉՆԵՐ»

ԼՈՆԴՈՆԻ ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁԵՐԸ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 34- ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ Մ.ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

«ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ»

«ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»

«ԳՅՈԹԵ» ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԻ ՂՈՂԱՆՋԸ ԹՈՂ ԱՐՁԱԳԱՆՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐՈՒՄ

ԱՐԽԻՎ 2024-2025

ԱՐԽԻՎ 2023-2024

 

 
 
COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan