ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ 2025
Արդեն տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն մարտի 20-ին Հայաստանում նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ Ֆրանկոֆոնիայի տոնը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ. այն կամուրջ է, որը միավորում է ազգերին, սերմանում փոխադարձ հարգանք և բարեկամություն։
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների շրջանակում Մ.Մաշտոցի անվան ուսումնական համալրիր 5-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին միջնադարյան Ֆրանսիան: Աշակերտները ճանապարհորդեցին Միջնադարյան Ֆրանսիայում, հանդիպեցին մեզ հայտնի միջնադարյան հերոսներին և պատմեցին հետաքրքիր և զվարճալի պատմություններ։
Միջոցառման վերջում աշակերտները ներկայացրեցին թե ինչ ներդրում են ունեցել ծագումով հայ գործիչները ֆրանսիական մշակույթի, պատմության և գրականության ոլորտներում:


|
|
հ4>
|
|