ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

«ՀԱՐԱՎԱՐևՄՏՅԱՆ ԱՍԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ. ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ և ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ»

Առարկա՝ Աշխարհագրություն
Դասարաններ՝ 8/1, 8/2
Պատասխանատու ուսուցիչ՝ Վրեժ Դավթյան
Մասնակիցներ՝ 8/1, 8/2 դասարանների աշակերտներ
Մինասյան Լիլի, Նիկողոսյան Գաբրիել, Սոսյան Մարիա, Կոստանով Գրիգորի, Ղազարյան Լևոն – 8/1,
Սաֆարյան Նարեկ, Սաֆարյան Տիգրան - 8/2
Նախագծի նպատակն էր՝
1) Աշակերտներին ներկայացնել, թե ինչ դեր է ունեցել Հարավարևմտյան Ասիան համա¬մարդկային զարգացման գործում հին և միջին դարերում, ինչպես նաև արդի ժամանակներում։
2) Ներկայացնել Հարավարևմտյան Ասիայի քաղաքական իրավիճակի ազդեցությունը տարածաշրջանի և մասնա¬վորապես Հայաստանի վրա պատմական տարբեր ժամանակա¬շրջաններում, տարածաշրջանի «թեժ կետերը»։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
• Սովորողների մոտ զարգացնել հետաքրքրություն աշխարհագրություն առարկայի նկատմամբ:
• Քարտեզ կարդալու և քարտեզից օգտվելու կարողություններ ու հմտություններ զարգացնել:
• Կողմնորոշել աշակերտներին՝ մասնագիտություն ընտրելիս որոշ տնտեսա¬գի-տական և քարտեզագրական մասնագիտու¬թյուն¬ների մեջ մասնագիտանալու հարցում:
• Աշակերտների մոտ մշակութային և տնտեսական կարողություններ զարգացնել:
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ինչպե՞ս բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը աշխարհագրություն առարկայի ուսուցման ժամանակ:
2. Ի՞նչ դեր ունի քաղաքական իրավիճակը Հարավարևմտյան Ասիայի և տարածա-շրջանի առանձին երկրների վրա:
3. Քաղաքական աշխարհագրությունը որպես աշխարհագրության կարևորագույն բաժիններից մեկը, քաղաքական աշխարհագրության և աշխարհաքաղաքական հարցերի քննարկումը նախագծային աշխատանքի շրջանակներում։

 

 

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan