ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԳԵՐՄԱՆԱԽՈՍ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ (ՎԻԵՆՆԱՅԻ «ԿԱՖԵ ՑԵՆՏՐԱԼԻ» ՕՐԻՆԱԿՈՎ)

Առարկա՝ Գերմաներեն
Դասարաններ՝ 7/1, 7/2, 7/3
Պատասխանատու ուսուցիչներ՝ Շողիկ Եդիգարյան, Արուսյակ Սարգսյան
Մասնակիցների քանակ՝ 9 աշակերտ
Մասնակիցներ՝ Ազնաուրյան Գեորգի, Սահակյան Եվա – 7/1,
Զարեիքորդի Բարան, Խուրշուդյան Մանանա, Կրիկյան Սոնա, Քերոբյան Գայանե, Օսյան Միլենա – 7/2,
Բաղդասարյան Նարեկ, Պեպանյան Ռոբերտ - 7/3
Նախագծի նպատակն էր՝
• Ձևավորել և զարգացնել սովորողների՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները:
• Խթանել ստեղծագործական մտքի զարգացմանը:
• Նպաստել վերլուծական կարողությունների և հմտությունների ձևավորմանը:
• Ներկայացնել և վերլուծել համացանցից ձեռք բերված անհրաժեշտ տեղեկատվությունը:
• Զարգացնել խմբային և համագործակցային աշխատանք կատարելու հմտությունները:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել.
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, գլխավորը երկրորդականից տարբերակելու, պատրաստած նյութը ներկայաց-նելու հմտություններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ
Հիմնախնդիրը
Ծանոթանալ գերմանախոս երկրների կենցաղային մշակույթին, մասնավորպես՝ խոհանոցին, զվարճանքի վայրերում նիստուկացին, ուտեստին։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ինչպիսի՞ն էր Եվրոպայի զարգացած երկրներից մեկի՝ Ավստրիայի բարձրաշխարհիկ հասարակության կենցաղը անցյալում:
2. Ինչպիսի՞ն է զարգացած երկրներում զվարճանքի վայրերում պատշաճ համարվող պահվածքը, հաղորդակցությունը, մթնոլորտը՝ Վիեննայի հայտնի սրճարանի օրինակով։

 

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan