ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՀԱԿ» ԹԵ ՃՈՐՏԱՏԵՐ-ՄԱՔՍԱՎՈՐ»

Առարկա՝ Հասարակագիտություն
Դասարան՝ 10-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Ռոբերտ Գրիգորյան
Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի աշակերտներ
Բադալյան Մարկ, Ծատուրյան Սամվել, Պողոսյան Արարատ, Օհանյան Լևոն, Մհերյան Գևորգ
Նախագծի նպատակն էր՝
Ձևավորել և զարգացնել սովորողների մոտ քննադատական մտածողություն, համա¬գործակցային հմտություններ և հետազոտական աշխատանքներ իրականացնելու կարողություններ Ներկայացնել, վերլուծել և համատեղել տարբեր սկզբնաղբյուրներ և կատարել համապատասխան եզրակացություններ:
Նախագծային աշխատանքում առաջադրված հիմնախնդիրը (մարտաhրավերային հարցն) էր՝
• Շուկայական տնտեսական համակարգի, գաղափարաքաղաքական հոսանքների, տնտեսության մեջ պետության մասնակցության ու միջամտության աստիճանի վերլուծություն և դրա վերաբերյալ գիտելիքների ձեռքբերում
• Դպրոցում սովորողների շրջանում շուկայական տնտեսության, արդի քաղաքական գաղափարախոսությունների մասին իրազեկման մակարդակի բարձրացում։ Ուղղորդող հարցեր՝
• Որն է ընտրված խնդրի կարևորությունը:
• Շուկայական տնտեսական համակարգի հասկացությունը:
• Արդի գաղափարաքաղաքական ուղղությունների (ազատականություն, պահպանո-ղա¬կա¬նություն, սոցիալ-ժողովրդավարություն և այլն) հասկացությունները, տնտեսության վերաբերյալ հիմնական սկզբունքներն ու մոտեցումները:
• Շուկայական տնտեսական համակարգն ապահովող հիմնական ներպետական և միջազգային սկզբունքներն ու իրավական դրույթները:
• Պետության տնտեսական գործառույթները, պետության դերը տնտեսության մեջ:
• Ազատ շուկայական հարաբերությունների պետական կարգավորման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:
Ուսումնական նախագծի վերջնարդյունքները՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, գլխավորը երկրորդականից տարբերակելու, պատրաստված նյութը ներկայացնելու հմտու¬թյուններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու, ՏՏ հմտություններ և կարողություններ։

 

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan