ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ և ՍՈՎՈՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ ՔԵՄԲՐԻՋ և ՕՔՍՖՈՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Առարկա՝ Անգլերեն
Դասարան՝ 10-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Հասմիկ Բիշարյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Ապրեսյան Լիանա, Ավետիսյան Մայա, Գրիգորյան Լևոն, Հախնազարյան Հրանտ, Մինասյան Հայկ, Ասատրյան Արայիկ, Բաբայան Լուիզա
Նախագծի նպատակն էր՝
• Ներկայացնել արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու պահանջները՝ Քեմբրիջ և Օքսֆորդ համալսարանների օրինակով:
• Ուսումնասիրել արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստա¬տու-թյուններ ընդունվելու ընթացակարգը, ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, քննությունները և այլ պահանջները Քեմբրիջ և Օքսֆորդ համալսարանների օրինակով:
• Քննության ենթարկել կրթաթոշակների տարբերակները, որոնց աշակերտները կարող են դիմել` պայմանավորված մասնագիտության ընտրությամբ:
• Խթանել համացանցից անհրաժեշտ տեղեկատվություն որոնելու հմտությունները:
• Ձևավորել և զարգացնել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին.
Սովորողների մոտ ձևավորել.
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, պատրաստած նյութը ներկայացնելու հմտություններ
• Հստակ պատկերացում և քայլերի հաջորդականության նախագծում արտերկրում սովորելու ցանկությունն իրականություն դարձնելու համար
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ո՞րոնք են Օքսֆորդ, Քեմբրիջ և այլ համալսարաններ դիմելու պահանջները:
2. Ո՞րոնք են անհրաժեշտ փաստաթղթերը և վերջնաժամկետները:
3. Ո՞րոնք են կրթաթոշակ տրամադրող հիմնական կազմակերպությունները:
4. Ի՞նչ հնարավորություններ է ստանում անհատը արտասահմանյան բարձրա-կարգ համալսարաններում ուսանելով:

 

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan