ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՕՔՍՖՈՐԴ ՔԱՂԱՔՈՒՄ

Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի աշակերտները տնօրեն Լ. Քամալյանի և անգլերենի ուսուցչուհի Հ. Բիշարյանի ուղեկցությամբ մասնակցեցին International House միջազգային ճանաչում վայելող կազմակերպության կողմից անցկացված ամառային դպրոցին, որը իրականացվեց Մեծ Բրիտանիայի՝ ՕՔՍՖՈՐԴ քաղաքի՝ Սուրբ Էդվարդի (St Edward's School) դպրոցում:
Շաբաթական 20 ժամ տևողությամբ անգլերենի դասընթացներից բացի աշակերտները մասնակցեցին տարատեսակ վարպետաց դասերի և հետաքրքիր էքսկուրսիանների:

Օքսֆորդ քաղաքում կատարած էքսկուրսիանները ներառում էին հետևյալ վայրեը՝
• Քեյբլ քոլեջը,
• Չերչիլների ընտանիքին պատկանող Բլենհելմյան ամրոցը,
• Նոր քոլեջը, որտեղ նկարահանվել են Հարրի Փոթեր ֆիլմից հատվածներ,
• նավակներով զբոսանք Օքսֆորդ գետով:

Բաթ քաղաքում կատարած էքսկուրսիաններն էին՝ այցելություն
• Բաթ քաղաքի աբբայություն,
• տուն, որտեղ ծնվել էր նշանավոր անգլիացի կին գրող Ջեյն Օսթինը,
• թագավորական կիսալուսին և Բաթ կրկես:

Լոնդոն քաղաքում էքսկուրսիաններն անցկացվեցին հետևյալ երթուղով՝
• Բնագիտական թանգարան
• Քենսինգթոնյան պալատ
• Բիգ Բեն և Լոնդոնի կամուրջ
• Վեստմինստերյան աբբայություն
• Պառլամենտի պալատներ
• Սուրբ Ջեյմս այգի
• Բուքինգհեմյան պալատ
• Փադինգթոն կայարան

Դասընթացի ավարտին աշակերտները ստացան լեզվի իմացության մակարդակի որակավորման սերտիֆիկատներ:

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan