ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
«ԴՊՐՈՑ-ԸՆՏԱՆԻՔ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Դպրոց-ընտանիք» համագործակցության շրջանակում Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի 4/1 դասարանի աշակերտները հյուրընկալել էին Վարդանանց Նորարական Բժշկական կենտրոնի նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյանին:
Դասի թեման էր «Ինչ գիտեք ուղեղի մասին»:
Աշակերտները ծանոթացան ինչպես է աշխատում ուղեղը, ինչպես է հանգստանում և ինչպես է հաղթահարում սթրեսը: Դասի ավարտին աշակերտները խաղի միջոցով ամրապնդեցին իրենց գիտելիքները:
Համագործակցության նպատակն է խորացնել սովորողների գիտելիքներն ընտրված թեմայով և խթանել դպրոց–ընտանիք արդյունավետ համագործակցությունը։