ԳԾԱՅԻՆ ՖՈՒՆԿՑԻԱՆ ԿԵՆՑԱՂՈՒՄ
Առարկա՝ Մաթեմատիկա
Դասարան՝ 8/2
Պատասխանատու ուսուցիչ՝ Արմինե Ագանիսյան
Մասնակիցների քանակ՝ 5 աշակերտ.
Գաբրիելյան Կատրին, Զարեիքորդի Բարան, Խուրշուդյան Մանանա, Կրիկյան Սոնա, Օսյան Միլենա
Նախագծի նպատակն էր՝
• Աշակերտների մոտ ձևավորել և զարգացնել քննադատական մտածողություն և հետազոտական աշխատանքներ իրականացնելու հմտություններ
• Բացահայտել և գնահատել մաթեմատիկական գիտելիքների կիրառման հնարավորությունները առօրյա կյանքի տարբեր իրավիճակներում՝ կատարելով համապատասխան ուսումնասիրություններ և եզրակացություններ։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Վերլուծական և կիրառական հմտություններ
• Համացանցից օգտվելու հմտություններ
• Թիմային աշխատանքի հմտություններ
• Հետազոտական արդյունքների ամփոփման և ներկայացման կարողու¬թյուններ։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Ինչպես կարելի է կիրառել գծային ֆունկցիայի գիտելիքները՝ վերլուծելու և կանխատեսելու առօրյա կյանքի տարբեր երևույթներ ու գործընթացներ։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
• Ի՞նչ է գծային ֆունկցիան և ինչպե՞ս է այն արտահայտվում բանաձևով և գրաֆիկով։
• Որո՞նք են գծային ֆունկցիայի հիմնական հատկանիշները (թեքություն, զրոյակետ, աճ/նվազում)։
• Ինչպե՞ս կարելի է իրական կյանքի տարբեր իրավիճակներ ներկայացնել գծային ֆունկցիայի միջոցով։
• Ինչպե՞ս են գծային ֆունկցիաները կիրառվում տնտեսության, տրանսպորտի, առևտրի կամ բանկային հաշվարկների մեջ։
• Ինչպե՞ս կարելի է հավաքել և ներկայացնել իրական տվյալներ (օրինակ՝ ջրի օգտագործման ծախս, ապրանքի գին և քանակ)՝ գծային ֆունկցիայի տեսքով։
• Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել գծային ֆունկցիայի գրաֆիկի վերլուծությունից առօրյա կյանքի օրինակներում։
17.12.2025թ.
< /td>
|
|
|
հ4>
|
|