ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

«ԵՐԵՎԱՆ. ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»

Առարկա՝ Հայոց պատմություն
Դասարան՝ 9/1
Պատասխանատու ուսուցիչ՝ Դիանա Խաչատրյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Այվազյան Սոֆյա, Գաբրիելյան Մելինե, Գևորգյան Աելիտա, Թոմակյան Սիլվիա, Միրզախանյան Զարուհի, Սոսյան Մարիա, Քամալյան Սիլվիա
Նախագծի նպատակն էր՝
1. Պատմական և ժամանակակից Երևանի պատկերների ցուցադրություն – հին և նոր Երևանի լուսանկարների կամ քարտեզների համադրություն, որը ցույց է տալիս քաղաքի զարգացումը
2. Համեմատական վերլուծություն թամանյանական նախագծի և ներկայիս Երևանի միջև – գրավոր կամ հուշատախտակային տարբերակ՝ ցույց տալով փոխված և պահպանված քաղաքաշինական տարրերը
3. Վիզուալ կամ թվային ներկայացում – օրինակ՝ պաստառներ, սլայդներ կամ կարճ տեսանյութ, որտեղ համադրում են հին և նոր Երևանը՝ նպաստելով ստեղծագործական ընկալմանը
4. Երիտասարդների և սովորողների համար կրթական ուղեցույց – նախագիծ, որը օգնում է հասկանալ Երևանի պատմությունը և զարգացման ուղին, կարող է ծառայել որպես ուսումնական նյութ դպրոցում կամ թանգարանում։ Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել տեսակետներ՝
1. Ինչպե՞ս են քաղաքաշինական և ճարտարապետական փոփոխությունները փոխել Երևանի տեսքը՝ համեմատած թամանյանական նախագծի հետ։
2. Ինչպիսի՞ պահպանված կամ փոփոխված տարրեր կան թամանյանական Երևանում, որոնք կարելի է տեսնել ներկայիս քաղաքում։
3. Ինչպե՞ս է պատմական և ժամանակակից Երևանի համադրությունը նպաստում քաղաքային ինքնության և մշակութային ժառանգության ըմբռնմանը։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
1. Պատմական աղբյուրների ուսումնասիրություն – հին լուսանկարների, քարտեզների, ճարտարապետական նախագծերի և փաստաթղթերի վերլուծություն։
2. Տվյալների համադրություն և վերլուծություն – հին և նոր Երևանի պատկերներն ու տվյալները համեմատել և եզրակացություններ անել։
3. Տվյալների դիզայն և վիզուալ ներկայացում – արդյունքները կազմակերպել ցուցադրության, պաստառների կամ սլայդների տեսքով։
4. Քաղաքային և մշակութային զարգացման վերլուծություն – ըմբռնել քաղաքա-շինական, սոցիալական և մշակութային գործընթացները։
Ուղղորդող հարցեր.
1. Ի՞նչ գիտեք թամանյանական Երևանի մասին։
2. Ներկայացրեք, թե որո՞նք են ներկայիս Երևանի ճարտարապետական առանձնա-հատկությունները։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan