ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ, ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ, ՄԵԾԱՄՈՐԻ ԱԷԿ

Առարկա՝ Բնագիտություն
Դասարան՝ 11-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Անահիտ Թորոսյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Ասատրյան Արայիկ, Ծատուրյան Սամվել, Մինասյան Հայկ, Պողոսյան Արարատ, Օհանյան Լևոն, Ամիրյան Սարգիս, Մհերյան Գևորգ
Նախագծի նպատակն էր՝
• Աշակերտների մոտ ձևավորել և զարգացնել հետազոտական աշխատանքներ իրականացնելու հմտություններ:
• Ձեռք բերված փորձը կիրառել խմբային աշխատանքում՝ ֆիլմի, ԱԷԿ-ի մանրակերտի պատրաստում։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, գլխավորը երկրորդականից տարբերակելու, պատրաստած նյութը ներկայացնելու հմտություններ
• Սկզբնաղբյուրների հետ աշխատանք կատարելու, խնդիրներ լուծելու, հմտություններ և կարողություններ։ Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
• Ժամանակակից ատոմակայանների աշխատանքը, նշանակությունը, ազդեցությունը մարդկանց կենսամակարդակի բարձրացման վրա։
• Միջուկային աղետների վտանգը, ազդեցու¬թյունը մարդկանց ու շրջակա միջավայրի վրա։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունների արդյունքում առաջացած վտանգները և դրանց կանխարգելումը:
2. Ինչպե՞ս են ազդում ժամանակակից տեխնոլոգիաները շրջակա միջավայրի և մարդկանց վրա։
3. Ուսումնասիրել ԱԷԿ-ների դրական նշանակությունը էլեկտրաէներգիայի ստացման և կիրառման վրա։
4․ Բնության պահպանության միջոցով նպաստել սովորողի հոգեկան և ֆիզի¬կա-կան ճիշտ զարգացմանը:

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan