ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԵՐԿԲևԵՌ ԱՖԵԿՏԻՎ ԽԱՆԳԱՐՈՒՄ, ԴՐԱ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ և ՄԵՂՄԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Առարկա՝ Անգլերեն
Դասարան՝ 11-րդ, խումբ 2-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Հասմիկ Բիշարյան
Մասնակիցների քանակ՝ 6 աշակերտ.
Մարգարյան Մարիա, Յոլյան Մարիա, Առուշանյան Էլեն, Ավետիսյան Անուշ, Գրիգորյան Արփի, Եգորյան Նարե
Նախագծի նպատակն էր՝
սովորողներին ծանոթացնել երկբևեռ աֆեկտիվ խանգարման էությանը, դրա հիմնական ախտանիշներին և դրսևորման ձևերին, ինչպես նաև զարգացնել նրանց գիտելիքներն ու հմտությունները՝ ճանաչելու, հասկանալու և մեղմելու դրա ազդեցու¬թյունը մարդու հոգեկան առողջության և առօրյա կյանքի վրա: Նախագիծը նաև նպատակ ուներ ձևավորել սովորողների մոտ հոգեկան առողջության նկատմամբ գիտակցված և հարգալից վերաբերմունք, նպաստել էմպատիայի զարգացմանը և խթանելու հոգեբանական աջակցման ու ինքնօգնության ռազմավարությունների ճանաչմանը: Նախագծային աշխա¬տանքին մասնակից դառնալով, սովորողները մանրակրկիտ ուսումնասիրել են անհատի հոգեբանական առանձնահատկության տարբեր շերտեր՝ գիտելիքներ ձեռք բերելով նշված խնդիրների և դրանց հաղթահարման ռազմավարությունների վերաբերյալ:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին.
Սովորողների մոտ ձևավորել.
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, պատրաստած նյութը ներկայացնելու հմտություններ
• Բացատրել, թե ինչ է երկբևեռ աֆեկտիվ խանգարումը և ինչով է այն տարբերվում մյուս հոգեկան խանգարումներից
• Ճանաչել և նկարագրել երկբևեռ խանգարման հիմնական ախտանիշները՝ մանիակալ և դեպրեսիվ փուլերի առանձնահատկություններով
• Բացատրել պատճառները կամ գործոնները, որոնք նպաստում են այս խանգարման առաջացմանը (ժառանգական, կենսաբանական, հոգեբանական և սոցիալական)
• Առաջարկել և վերլուծել խանգարումը մեղմելու հնարավոր եղանակներ՝ ներառյալ բժշկական, հոգեբանական և ինքնօգնության մոտեցումները
• Ձևավորել հոգեկան առողջության վերաբերյալ գիտակցված և հանդուրժող վերաբերմունք։ Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
• Երկբևեռ աֆեկտիվ խանգարումը, դրա ազդեցությունը մարդու մտածողության, վարքագծի և սոցիալական հարաբերությունների վրա
• Բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը հոգեկան առողջության և երկբևեռ խանգարման վերաբերյալ։ Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ի՞նչ է երկբևեռ աֆեկտիվ խանգարումը և ինչո՞վ է այն տարբերվում սովորական տրամադրության փոփոխություններից:
2. Որո՞նք են այս խանգարման հիմնական ախտանիշները մանիակալ և դեպրեսիվ փուլերում։
3. Ի՞նչ պատճառներ կամ գործոններ կարող են առաջացնել կամ ուժեղացնել երկբևեռ խանգարումը։
4. Ինչպե՞ս է խանգարումը ազդում մարդու մտածողության, վարքագծի, աշխատանքի և սոցիալական հարաբերությունների վրա։
5. Ինչպե՞ս կարող են բժշկական և հոգեբանական աջակցությունը օգնել հիվանդին վերահսկելու իր վիճակը։
6. Ինչպե՞ս կարելի է կրթական միջավայրում բարձրացնել հոգեկան առողջության վերաբերյալ գիտելիքները և խթանել հանդուրժող վերաբերմունքը։

ՊԱՏՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋ


Առարկա՝ Անգլերեն
Դասարան՝ 11-րդ, խումբ 3-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Հասմիկ Բիշարյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Ասատրյան Արայիկ, Ծատուրյան Սամվել, Մինասյան Հայկ, Մհերյան Գևորգ, Պողոսյան Արարատ, Օհանյան Լևոն, Գրիգորյան Լևոն
Նախագծի նպատակն էր՝
զարգացնել աշակերտների պատմական, աշխարհագրական գիտելիքները՝ ուսումնասիրելով մարդկության կարևորագույն ճանապար¬հորդությունները տարբեր դարաշրջաններում։ Նախագիծը նպատակ ուներ ցույց տալ, թե ինչպես են կատարվել միջնադարյան առևտրական ճանապարհորդությունները Մետաքսի ճանապարհով, ինչ նշանակություն է ունեցել Արևելյան ճեպընթացը նոր ուղիներ բացահայտելու և մարտահրավերներ հաղթահարելու գործընթացում, ինչպես նաև տիեզերական ուսումնասիրությունները (մարդու տիեզերք առաջին թռիչքը և առաջին վայրէջքը Լուսնի վրա):
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին.
Սովորողների մոտ ձևավորել.
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, պատրաստած նյութը ներկայացնելու հմտություններ
Հստակ պատկերացում կազմել տարբեր դարաշրջաններում նշանավոր ճանապարհոր¬դու¬թյունների, դրանց ունեցած պատմական դերի մասին:
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
• Ինչպես են մարդկության պատմության տարբեր դարաշրջաններում ճանապարհորդու¬թյունները փոխել աշխարհի մասին մեր պատկերացումները և հասարակությունների զարգացումը:
• Ինչպես են պատմական մեծ ճանապարհորդությունները՝ Արևելքից Արևմուտք, թռիչքը դեպի տիեզերք, նպաստել գիտական տարբեր ոլորտների առաջընթացին և մարդկության սահմանների ընդլայնմանը:
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ինչո՞վ էր առանձնահատուկ Մետաքսի ճանապարհը։
2. Ի՞նչ ապրանքներ, գաղափարներ և մշակութային արժեքներ էին տարածվում այս ճանապարհով, ինչպիսի՞ դժվարություններ և վտանգներ էին ունենում ճանապարհորդները:
3. Ինչպե՞ս է Մետաքսի ճանապարհը փոխել Արևելքի և Արևմուտքի հարաբերությունները։
4. Ինչպե՞ս փոխվեցին աշխարհագրական պատկերացումները այս շրջանի ճանապարհորդությունների հետևանքով։
5. Ինչո՞ւ էր տիեզերք թռչելը 20-րդ դարի ամենամեծ մարտահրավերներից մեկը:
6. Ի՞նչ գիտական և տեխնիկական առաջընթացներ էին անհրաժեշտ տիեզերք հասնելու համար։
7. Ինչո՞ւ է Յուրի Գագարինի թռիչքը պատմական կարևորություն ունեցել։
8. Ինչպե՞ս փոխվեց մեր պատկերացումը Երկրի և տիեզերքի մասին տիեզե-րական առաջին թռիչքից հետո։
9. Ինչո՞ւ էր մրցավազքը Լուսնի համար կարևոր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի համար:
10. Ի՞նչ ճանապարհ է անցել «Ապոլոն 11» առաքելությունը։
11. Ո՞ր տեխնոլոգիաներն ու գիտական լուծումներն ապահովեցին Լուսնի վրա վայրէջքը։
12. Ինչպե՞ս է Լուսնի առաքելությունը փոխել գիտության, տեխնոլոգիայի և հետագա տիեզերական ծրագրերի զարգացումը։


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՈԿԸ, ԴՐԱ ՓՈՒԼԵՐԸ և ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Առարկա՝ Անգլերեն
Դասարան՝ 11-րդ. խումբ 1-ին
Պատասխանատու ուսուցիչ՝ Հասմիկ Բիշարյան
Մասնակիցների քանակ՝ 4 աշակերտ.
Ամիրյան Անգելինա, Ապրեսյան Լիանա, Ավետիսյան Մայա, Բաբայան Լուիզա
Նախագծի նպատակն էր՝
սովորողներին ծանոթացնել «Մշակութային շոկ» երևույթին, դրա առաջացման պատճառներին և փուլերին, ինչպես նաև ձևավորել հմտություններ մշակութային տարբերությունների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու և նոր մշակութային միջավայրին հարմարվելու արդյունավետ ռազմավարություններ մշակելու համար: Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին.
Սովորողների մոտ ձևավորել.
• «մշակութային շոկ» հասկացության ընբռնում և գիտակցում, ինչպես նաև դրանց առաջացման պատճառների գիտակցում
• միջմշակութային հաղորդակցման հմտություններ՝ արտացոլելով տարբեր մշակույթների նկատմամբ հարգալից և հանդուրժող վերաբերմունք
Նկարագրել.
• մշակութային շոկի հիմնական փուլերը՝ հոնիմունային, հիասթափության, հարմարման և ինտեգրման
• մշակութային շոկի հաղթահարման անհատական կամ խմբային ռազմավարություններ։
Վերլուծել.
իրական կամ հորինված իրավիճակներ՝ կիրառելով իրենց գիտելիքները մշակութային հարմարվողականության վերաբերյալ:
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
1. Ինչպե՞ս է մշակութային շոկն ազդում մարդու վարքագծի, մտածողության և ընդհանուր հոգեբանական վիճակի վրա:
2. Ինչպե՞ս հաղթահարել մշակութային շոկի փուլերից յուրաքանչյուրը, ռազմավարություններ, որոնք արդյունավետ են նման իրավիճակներում:
3. Ինչպե՞ս մշակութային շոկը կարող է հանդիսանալ զարգացման և ինքնաճանաչման հնարավորության:
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ի՞նչ է մշակութային շոկը և ինչո՞ւ է այն առաջանում:
2. Որո՞նք են մշակութային շոկի հիմնական փուլերը, և ինչպիսի՞ զգացումներ է մարդը ապրում դրանցից յուրաքանչյուրի ընթացքում։
3. Ինչպե՞ս են տարբեր մարդիկ արձագանքում մշակութային տարբերություններին։
4. Ի՞նչ ռազմավարություններ կամ մեթոդներ կարող են օգնել հաղթահարելու մշակութային շոկը։
5. Ինչպե՞ս կարող է միջմշակութային հաղորդակցությունը նպաստել շոկի հաղթահարմանը։
6. Ինչպե՞ս կարելի է մշակութային տարբերությունները ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ՝ զարգացման հնարավորություն։
7. Ինչպիսի՞ դրական կողմեր կարող է ունենալ մշակութային շոկի փորձառությունը անձի ինքնաճանաչման և աշխարհայացքի ձևավորման վրա։
8. Ինչպիսի՞ օրինակներ կամ դեպքեր կարելի է ներկայացնել մշակութային շոկը առավել սահուն հաղթահարելու նպատակով:

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan