ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

«ՀԻՆ ՉԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ»

Առարկա՝ Համաշխարհային պատմություն
Դասարան՝ 7/3
Պատասխանատու ուսուցիչ՝ Դիանա Խաչատրյան
Մասնակիցների քանակ՝ 5 աշակերտ.
Զատիկյան Անժելիկա, Մանուկյան Անժելիկա, Մինասյան Ադրիանա, Մոմջյան Ռոման, Վալեսյան Լիլի
Թեմա՝ «Հին չինական Նոր տարին»
Նախագծի նպատակն էր՝
1. Ուսումնասիրել հին Չինաստանի հասարակության կյանքն ու ավանդույթները, տոնակատարությունները։
2. Ներկայացնել հին Չինաստանի Նոր տարվա տոնակազմը և ծիսակատարությունները։
3. Համեմատել հին տոնակազմն ու ներկայիս ավանդույթները և ներկայացնել դրանք նախագծային աշխատանքի շրջանակներում։
4. Զարգացնել աշակերտների հետազոտական հմտություններն ու կարողությունները և գործնական տարբերակով մշակել ու ձևավորել նախագծային աշխատանք։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ խթանել և ձևավորել ՝
• Ուսումնասիրել հին Չինաստանի հասարակական կյանքն ու ավանդույթներրը
• Տեղյակ լինել Չինական Նոր տարվա պատմական ծագմանը, հիմնական ծիսակատարություններին և խորհրդանշաններին
• Զարգացնել հետազոտական հմտություններ, տեղեկատվություն հավաքելու և ներկայացնելու կարողություն
• Ստեղծել ուսուցողական նախագծային աշխատանք։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
• Պատմական ճշգրտության պահպանում
• Ավանդույթների փոփոխություն ժամանակի ընթացքում
• Մշակութային համատեքստի ճիշտ փոխանցում։
Ուղղորդող հարցեր.
1. Չինական ի՞նչ տոներ գիտեք։
2. Չինական ի՞նչ խաղեր գիտեք, որոնք օգտագործվում են Նոր տարվա ընթացքում։
3. Չինական ո՞ր ուտեստներն էին պատրաստվում Նոր տարվա և այլ տոների ընթացքում։
18.12.2025 թ.

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan