ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Առարկա՝ Կենսաբանություն
Առարկա՝ Բնագիտություն
Դասարան՝ 10-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Արեգնակ Օհանյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Աբրահամյան Համիկ, Գյուլնազարյան Լիլիթ, Հովհաննիսյան Անի, Ղազարյան Էլիզա, Ղարիբյան Լաուրա, Պապիկյան Մարինա, Վարդանյան Ավետ
Թեմա՝ Ճանապարհորդություն համաստեղություններով
Նախագծի նպատակն էր՝
• Ուղղորդել սովորողներին հետազոտել աստղային երկինքը
• Զարգացնել հմտություններ ուսումնասիրելու աստղային քարտեզը
• Ձևավորել կարողություններ աստղային քարտեզում առանձնացնելու կենդա-նակերպի համաստեղությունները։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողները կկարողանան՝
• Կատարել հետազոտություններ աստղային երկնքում
• Բացատրել աստղային քարտեզը
• Ներկայացնել կենդանակերպի համաստեղությունները
• Բացատրել Արեգակի շարժումը տիեզերքում
• Հաշվարկել համաստեղությունների տեղը Արեգակի շարժման ընթացքում։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
• Հասկանալ աստղային քարտեզը և ձեռք բերել նրանից օգտվելու հմտություն։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ի՞նչ է համաստեղությունը։
2. Ինչպե՞ս է շարժվում Արեգակը տիեզերքում։
3. Որո՞նք են կենդանակերպի համաստեղությունները։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan