«ՀԶՈՐ ԵՎ ՍՔԱՆՉԵԼԻ ԵՐԿԻՐ ԻՏԱԼԻԱ»
Առարկա՝ Աշխարհագրություն
Դասարան՝ 8/1
Պատասխանատու ուսուցիչ՝ Վրեժ Դավթյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Ազնաուրյան Գեորգի, Բերբերյան Շարլին, Հակոբյան Մարգարիտա, Մարգարյան Ջուլիա, Նասիբյան Սոսե, Սահակյան Եվա, Փարսադանյան Նատալի
Թեմա՝ «ՀԶՈՐ և ՍՔԱՆՉԵԼԻ ԵՐԿԻՐ ԻՏԱԼԻԱ»
Նախագծի նպատակն էր՝
1. Աշակերտի մեջ զարգացնել հետաքրքրություն աշխարհագրություն առարկայի հանդեպ:
2. Աշակերտներին ներկայացնել, թե ինչ դեր է ունեցել Իտալիան՝ Հռոմեական կայսրության ժառանգորդը, համամարդկային զարգացման գործում՝ հին և միջին դարերում, ինչպես նաև արդի ժամանակներում:
3. Աշակերտներին ներկայացնել Իտալիան՝ որպես աշխարհի հզոր և բարձր զարգացած երկրներից մեկը, որը հանդիսանում է «Մեծ յոթնյակի» անդամ:
4. Հայաստան-Իտալիա տնտեսական, մշակութային, քաղաքական կապերը արդի ժամանա¬կա¬շրջանում:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
1. Սովորողների մոտ հետաքրքրություն է առաջացնում աշխարհագրություն առարկայի նկատմամբ:
2. Քարտեզից օգտվելու կարողությունների ու հմտությունների զարգացում:
3. Իտալիայի տեղն ու դերը համաշխարհային տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ գործընթացներում:
4. Հետագայում, մասնագիտություն ընտրելիս կողմնորոշում է աշակերտներին՝ հատկապես որոշ տնտեսագիտական և քաղաքագիտական մասնագիտությունների մեջ մասնագիտանալու հարցում:
5. Աշակերտների մոտ մշակութային, տնտեսագիտական և քաղաքագիտական կարողությունների զարգացում:
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
• Առարկայի նկատմամբ հետաքրքրության խորացումը։
• Իտալիայի տեղն ու դերը ժամանակակից աշխարհում։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ի՞նչ տեղ ու դեր ունի Իտալիան որպես երկիր-պետություն արդի աշխարհում և տարածաշրջանում:
2. Հասարակական և տարածաշրջանային (ռեգիոնալ) աշխարհագրությունը, որպես աշխարհա¬գրու¬թյան կարևորագույն բաժիններից մեկը, ներկայացնել նախագծային աշխատանքի շրջանակներում։
18.12.2025թ.
< /td>
|
|
|
հ4>
|
|