ՋՐԱԾՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ
Առարկա՝ Քիմիա
Դասարան՝ 8/2
Պատասխանատու ուսուցիչ՝ Վարվառե Բագրատյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Առաքելյան Վարդուհի, Գաբրիելյան Կատրին, Զարեիքորդի Բարան, Խուրշուդյան Մանանա, Կրիկյան Սոնա, Քերոբյան Գայանե, Օսյան Միլենա
Նախագծի նպատակն էր՝
1. Աշակերտի մեջ զարգացնել հետաքրքրություն քիմիա առարկայի հանդեպ:
2. Ներկայացնել ջրածնի ստացման եղանակները, նրա անվան ծագումը և կիրա-ռությունը:
3. Դիտարկել ջրածնի կարևորությունը Երկիր մոլորակի վրա, տիեզերքում նրա առկայությունը։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
1. Սովորողների մոտ հետաքրքրություն է մտցնում քիմիական տարրերի նկատ-մամբ:
2. Ջրածնի հայտնագործման պատմությունը և կիրառությունը:
3. Աշակերտների մոտ մշակութային և տնտեսական կարողությունների զարգա-ցում:
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ով և որտեղ է հայտնագործել ջրածինը։ Ինչ է նշանակում ջրածին։
2. Ջրածինը բնության մեջ, տիեզերքում
3. Ջրածնի ստացման լաբորատոր և արդյունաբերական եղանակները
4. Ջրածնի կիրառությունը
5. Ջրածինը որպես ապագայի վառելանյութ։
< /td>
|
|
|
հ4>
|
|