ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

«Վ.ՇԵՔՍՊԻՐ. ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ»

Առարկա՝ Ռուսաց լեզու
Դասարան՝ 9/1
Պատասխանատու ուսուցիչ՝ Մարիետտա Առուստամովա
Մասնակիցների քանակ՝ 6 աշակերտ.
Գրիգորյան Անաստասիա, Կազեևա Եկատերինա, Մինասյան Լիլի, Միրզախանյան Զարուհի, Սարգսյան Արմեն, Սոսյան Մարիա
Նախագծի նպատակն էր՝
• Աշակերտի մեջ զարգացնել հետաքրքրություն գրականության և օտար լեզվի հանդեպ
• Գտնել և վերլուծել ուսումնասիրության թեմային վերաբերող աղբյուրներ, համեմատել դրանք
• Ներկայացնել հիմնահարցը և խնդրի արդիականությունը
• Ուսումնասիրել Վ.Շեքսպիրի կյանքին ու ստեղծագործությանը և հեղինակի ապրած դարաշրջանին առնչվող հիմնախնդիրներ
• Խթանել համացանցից անհրաժեշտ տեղեկատվություն որոնելու հմտություններ:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին.
1. Սովորողների մոտ հետաքրքրություն է զարգացնում համաշխարհային գրակա¬նու-թյան դասականների և օտար լեզուների նկատմամբ:
2. Սովորողների մոտ զարգացնում է գրքի և տեղեկատվության այլ աղբյուրների հետ անհատական աշխատանքի կարողություններ։
3. Նպաստում է տեղեկատվության համակարգման և լրամշակման կարողություն¬ների զարգացմանը։
4. Նպաստում է պատմության, մշակույթի և լեզվի միջև կապի ըմբռնմանը, պատմա-մշակութային արժեքների ուսումնասիրությանը և պահպանմանը:
5. Զարգացնում է խոսքի նկատմամբ հարգալից վերաբերմունք։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Վ.Շեքսպիրի կենսագրությանը և ստեղծագործությանը վերաբերող ուշագրավ հիմնա¬հարցեր
2. Դարաշրջանը, որում ապրել և ստեղծագործել է Շեքսպիրը
3. Ինչու են համաշխարհային գրականության մեծանուն դասականի գործերը շարունակում ապրել մեր ժամանակներում
4. Գրականությանը զուգահեռ արվեստի ինչ այլ ուղղություններում է զարգացել Շեքսպիրի ստեղծագործությունը։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan