ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐ

Շնորհավորում ենք Գրադարանավարի օրվա առթիվ։ Շնորհավորում ենք մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ և շնորհակալություն հայտնում մեր գրադարանավարուհուն. Շնորհակալ ենք գրքի և գիտելիքի հանդեպ Ձեր սերը փոխանցելու, ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու և մեր դպրոցի գրադարանը ջերմ ու լուսավոր անկյուն դարձնելու համար։ Ձեր աշխատանքը պարզապես գրքեր պահպանելը չէ․ Դուք երեխաներին ուղեկցում եք դեպի գիտելիքի, երևակայության և բացահայտումների աշխարհ։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan