ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ` ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ՝ ՕՔՍՖՈՐԴ ՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի աշակերտները տնօրեն Լ. Քամալյանի և անգլերենի ուսուցչուհի Հ. Բիշարյանի ուղեկցությամբ մասնակցեցին ամառային դասընթացին, որը իրականացվեց Մեծ Բրիտանիայի՝ ՕՔՍՖՈՐԴ քաղաքի՝ Սուրբ Էդվարդի (St Edward's School) դպրոցում:
Շաբաթական 20 ժամ տևողությամբ անգլերենի դասընթացներից բացի աշակերտները մասնակցեցին տարատեսակ վարպետաց դասերի և հետաքրքիր էքսկուրսիանների: Աշակերտներից ոմանք մասնակցեցին ապագա առաջնորդների համար նախատեսված հատուկ ծրագրին։
Օքսֆորդ քաղաքում կատարած էքսկուրսիանները ներառում էին հետևյալ վայրեը՝
• Քրայսթ Քոլեջ (Christ College), որը ամենահին և ամենահայտնի քոլեջն է Օքսֆորդում
• Նյու Քոլեջը (New College), որտեղ նկարահանվել են Հարրի Փոթեր ֆիլմից հատվածներ
• Նավակներով զբոսանք Օքսֆորդ գետով:
• Բնագիտական թանգարան (Natural History Museum)
• Գիտությունների թանգարան (Science Museum)
• Վինձոր ամրոց (Windsor Castle) - աշխարհի ամենահին և ամենամեծ բնակեցված ամրոցը, որը հանդիսանում է բրիտանական միապետների պաշտոնական նստավայրը:
Լոնդոն քաղաքում էքսկուրսիաններն անցկացվեցին հետևյալ երթուղով՝
• Թաուեր (Tower of London) Թեմզա գետի հյուսիսային ափին կառուցված ամրոց, որը հանդիսանում է Լոնդոն քաղաքի պատմական կենտրոնը
• Թաուեր կամուրջ (Tower Bridge)
• Բրիտանական թանգարան (The British Museum)
• Բիգ Բեն և Լոնդոնի կամուրջ (Big Ben and London Bridge)
• Վեստմինստերյան աբբայություն (Westminster Abbey)
• Պառլամենտի պալատներ (Houses of Parliament)
• Սուրբ Ջեյմս այգի (St. James Park)
• Լոնդոնի աչքը (London Eye)
• Բուքինգհեմյան պալատ (Buckingham Palace)
Դասընթացի ավարտին աշակերտները ստացան լեզվի իմացության մակարդակի որակավորման սերտիֆիկատներ: