ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

«ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ»

«Դպրոց–ընտանիք» համագործակցության շրջանակում Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի 7/1 դասարանի աշակերտները հյուրընկալեցին բժիշկ, մանկաբույժ, գինեկոլոգ Լենա Ավանեսյանին։ Դասի թեման էր՝ «Առողջ ապրելակերպ»։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին հանդիպմանը, ակտիվորեն ներգրավվեցին քննարկումներին, ուղղեցին իրենց հուզող հարցերը և ստացան մասնագիտական և օգտակար պատասխաններ։ Հանդիպման ընթացքում նրանք ծանոթացան առողջ ապրելակերպի հիմնական սկզբունքներին, ճիշտ սննդակարգի և առողջության պահպանման կարևորությանը։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan