ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
ՓԱ՛ՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ
Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի կապակցությամբ Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի 3/1 և 4/1 դասարանների աշակերտները նամակներ են գրել Հայոց բանակում ծառայող զինվորներին՝ իրենց սրտի խոսքն ու երախտագիտությունը փոխանցելով հայրենիքի պաշտպաններին։
Խորին շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կերտել և զարգացրել են մեր բանակը, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են հայրենի հողը։ Խոնարհվում ենք այն քաջերի առաջ, ովքեր պատվով են կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ և անցել են մարտական ուղի՝ արժանապատվությամբ ու հավատով։
Փա՛ռք Հայոց բանակին։
Հավերժ փա՛ռք մեր հերոսներին