ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
ԲԱՐԻ ԽՈՍՔ, ԷՄՈՑԻԱՆԵՐԸ և ԵՍ, ԻՆՏԵՐՆԵՏ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
«Դպրոց–ընտանիք» համագործակցության շրջանակում դասը վարեց ծնողը:
«Դպրոց–ընտանիք» համագործակցության շրջանակում Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրի 3/2 դասարանի աշակերտները հյուրընկալեցին Գայանե Սարգսյանին։
Դասի թեման էր՝ «Բարի խոսք, էմոցիաները և ես, ինտերնետ անվտանգություն»։
Հանդիպման ընթացքում աշակերտները հետաքրքիր և ուսուցողական քննարկումների միջոցով սովորեցին բարի ու հարգալից հաղորդակցության կարևորությունը, խոսեցին իրենց զգացմունքների և էմոցիաների մասին, ինչպես նաև ծանոթացան համացանցից անվտանգ օգտվելու հիմնական կանոններին։
Աշակերտները մասնակցեցին քննարկումներին, արտահայտեցին իրենց կարծիքները և մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին խաղերին ու առաջադրանքներին։
Շնորհակալություն Գայանե Սարգսյանին՝ հետաքրքիր, բովանդակալից և կարևոր դասի համար։