ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
«ԲԱՎԱՐԻԱ. ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒՐՎԱԳԻԾ»
Առարկա՝ Գերմաներեն
Դասարան՝ 8-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Ռուզաննա Սաղաթելյան
Մասնակիցների քանակ՝ 4 աշակերտ
Մասնակիցներ՝ Բաղդասարյան Նարեկ, Մանուկյան Մարիա, Մելիկիդու Վիկտորյա, Պեպանյան Ռոբերտ
Նախագծի նպատակն էր՝
• Ձևավորել և զարգացնել սովորողների՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները:
• Խթանել ստեղծագործական մտքի զարգացմանը:
• Նպաստել վերլուծական կարողությունների և հմտությունների ձևավորմանը:
• Ներկայացնել և վերլուծել համացանցից ձեռք բերված անհրաժեշտ տեղեկատվությունը:
• Զարգացնել խմբային և համագործակցային աշխատանք կատարելու հմտությունները:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել.
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, գլխավորը երկրորդականից տարբերակելու, պատրաստած նյութը ներկայաց-նելու հմտություններ
• Համագործակցային աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ։
Հիմնախնդիրը
Ծանոթանալ Գերմանիայի ամենամեծ մարզի՝ Բավարիայի պատմությանը և մշակույթին։
Ուղղորդող հարցեր.
1. Ինչպիսի՞ն է Բավարիայի պատմաշխարհագրական դիրքը և մշակույթը։
2. Ի՞նչ պատմական կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել Բավարիայում։
3. Բավարիայում նշվող առանձնահատուկ և հայտնի ի՞նչ տոներ կան։