ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ․ ՀԱՅ ՃԱՄՓԱՆԵՐԻ ԽԵՆԹ ՃԱՄՓՈՐԴԸ

Եղիշե Չարենցի ծննդյան 129-ամյակին նվիրված «Եղիշե Չարենց․ հայ ճամփաների խենթ ճամփորդը» խորագրով միջոցառում անցկացվեց 7/3 դասարանում։ Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին Չարենցի անցած ստեղծագործական ու կենսական ուղին, խոսեցին մեծանուն բանաստեղծի կյանքի կարևոր դրվագների մասին, ներկայացրեցին նրա հայտնի ստեղծագործություններից հատվածներ։ Չարենցի խոսքը շարունակում է ապրել և հնչել նաև այսօր՝ ոգեշնչելով նոր սերնդին սիրել հայ գրականությունն ու հայրենիքը:

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan