ԴԻՖՈՒԶԻԱՆ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ, ԽՈՀԱՆՈՑՈՒՄ, ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԴԻՖՈՒԶԻԱ, ԴԻՖՈՒԶԻԱՆ ՏԱՐԲԵՐ ԱԶԳԵՐԻ ԽՈՀԱՆՈՑՆԵՐՈՒՄ
Առարկա՝ Ֆիզիկա
Դասարան՝ 8-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Արմինե Մարգարյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Աղաբաբյան Խաչատուր, Բաղդասարյան Նարեկ, Կարապետյան Հայկ, Հարությունյան Հովհաննես, Ղարիբյան Անդրիա, Մանուկյան Մարիա, Պեպանյան Ռոբերտ
Նախագծի նպատակն էր՝
Աշակերտների մոտ ձևավորել և զարգացնել հետազոտական աշխատանքներ իրականացնելու հմտություններ
Ներկայացնել, վերլուծել և համատեղել տարբեր սկզբնաղբյուրներ, կատարել համապատասխան եզրակացություններ:
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Ինչու է դիֆուզիան տեղի ունենում տարբեր միջավայրերում և ինչ գործոններ են ազդում այդ երևույթի արագության վրա:
Ինչ դեր ունի դիֆուզիան մարդու օրգանիզմում և բնության մեջ, ինչպես է այն կիրառվում առօրյա կյանքում և տեխնիկայում:
Ինչ հետևանքներ կարող է ունենալ դիֆուզիան մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա:
Ինչպես կփոխվեր մեր կյանքը, եթե դիֆուզիան չլիներ կամ շատ դանդաղ տեղի ունենար:
Ուղղորդող հարցեր.
1. Ի՞նչ է դիֆուզիան և ինչպես է այն տեղի ունենում մոլեկուլային մակարդակում:
2. Ինչո՞ւ է դիֆուզիան տեղի ունենում ինքնաբերաբար:
3. Ի՞նչ տարբերություն կա դիֆուզիայի միջև գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում:
4. Ի՞նչ գործոններ են ազդում դիֆուզիայի արագության վրա:
5. Ինչպե՞ս է ջերմաստիճանը ազդում դիֆուզիայի վրա, ի՞նչ ազդեցություն ունի միջավայրի խտությունը և մոլեկուլների չափը:
6. Ի՞նչ դրսևորումներ ունի դիֆուզիան մեր առօրյա կյանքում և ի՞նչ դեր ունի մարդու օրգանիզմում:
7. Ինչպե՞ս է դիֆուզիան տեղի ունենում բույսերի և կենդանիների մոտ:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել կարողություններ՝
• Ձեռք բերված տեղեկությունները վերլուծել
• Սովորել աշխատել սկզբնաղբյուրների հետ
• Գիտական տեքստի շարադրում
• Եզրակացությունների և ամփոփման ձևակերպում
• Թիմային աշխատանք
• Դերերի բաշխում
• Միմյանց լսելու և համագործակցելու հմտություններ։
• Ձեռք բերել ՏՏ հմտություններ։
Նախագծային աշխատանքի արդյունքը.
Տեսանյութ, փորձ (օծանելիքի պատրաստում)։
< /td>
|
|
|
հ4>
|
|