«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ»
Առարկա՝ Ռուսաց լեզու
Դասարան՝ 8-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Կարինե Մկրտումյան
Մասնակիցների քանակ՝ 5 աշակերտ.
Աղաջանյան Արփինե, Բադալյան Միռա, Գվոզդև Դենիս, Հակոբյան Էլլա, Մելքոնյան Արեգ
Նախագծի նպատակն էր՝
Ձևավորել և զարգացնել սովորողների՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների
միջոցով հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները:
Նպաստել քննական և վերլուծական կարողությունների ու հմտությունների ձևավորմանը:
Ներկայացնել և վերլուծել համացանցից ձեռք բերված անհրաժեշտ տեղեկատվությունը:
Ներկայացնել էլեկտրոնային հաղորդակցության դրական կողմերը, մասնավորապես՝
- տեղեկատվության բազմազանությունը, հակիրճությունը և հարստությունը,
- որոնման և հաղորդման արագությունը,
- էլեկտրոնային հաղորդակցության միջոցների պարզությունն ու մատչելիությունը։
Ներկայացնել և վերլուծել էլեկտրոնային հաղորդակցության թերություններն ու առաջ բերած դժվարությունները՝
- էլեկտրոնային պաշարների խոցելիությունը,
- համացանցի առկայությունից կախվածությունը,
- անմիջական շփման փաստացի բացակայությունը,
- հաղորդակցության տեխնիկական միջոցներից (հեռախոս, համակարգիչ և այլն) որոշակի կախվածությունը,
- ֆիզիկական ակտիվության պակասը և այլն։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, գլխավորը երկրորդականից տարբերակելու, պատրաստված նյութը ներկայացնելու հմտություններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
• Էլեկտրոնային հաղորդակցությունը ինչ դրական կողմեր ունի, ինչ դժվարություններ ու խնդիրներ կարող է առաջացնել և ինչպես կարելի է հաղթահարել դրանք։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ի՞նչ առավելություններ և թերություններ ունի էլեկտրոնային հաղորդա¬կցությունը։
2. Ի՞նչ պետք է անել էլեկտրոնային հաղորդակցության դրական կողմերը շահեկանորեն կիրառելու, թերություններն ու սահմանափակումները հաղթա-հարելու համար։
3. Ինչպե՞ս է թվային հաղորդակցությունը փոխում մարդկային շփման մշակույթը։
4. Ինչպե՞ս կարելի է բարելավել հաղորդակցական հմտությունները տարբեր միջավայրերում (դպրոց, ընտանիք, աշխատանք)՝ նկատի ունենալով էլեկտրո-նային հաղորդակցության առանձնահատկությունները։
< /td>
|
|
|
հ4>
|
|