«ԱՇԽԱՐՀԻ ԷՊՈՍՆԵՐՆ ՈՒ ՄԵՆՔ»
Մաշտոցի անվան ուսումնական համալիրի 6/3 դասարանում Մայրենի լեզվի տասնօրյակի շրջանակում կազմակերպվեց գեղեցիկ ու բովանդակալից միջոցառում՝ «Աշխարհի էպոսներն ու մենք» խորագրով։
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին տարբեր ժողովուրդների էպոսները՝ բացահայտելով դրանց գաղափարական ընդհանրությունները, հերոսների ուժն ու ոգին, ազգային արժեքներն ու մշակութային ինքնությունը։ Քննարկումներն ու բեմականացված հատվածները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ էպոսը միայն անցյալի ժառանգություն չէ․ այն կենդանի է, երբ մենք այն զգում ու արժևորում ենք։
Ուսուցիչ` Շ. Ղազարյան
< /td>
|
|
|
հ4>
|
|