ԱՆՁՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Առարկա՝ Հասարակագիտություն
Դասարան՝ 10-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Մարիամ Խաչատուրովա
Մասնակիցների քանակ՝ 4 աշակերտ.
Ամիրխանյան Գրիգորյան Միշել, Հարությունյան Հասմիկ, Հովհաննիսյան Անի, Պետրոսյան Մարիա
Նախագծի նպատակն էր՝
1. Զարգացնել համագործակցային հմտություններ և քննադատական մտածողություն
2. Ներկայացնել, վերլուծել և համատեղել տարբեր սկզբնաղբյուրներ և կատարել համապա¬տասխան եզրակացություններ
3. Խթանել ստեղծագործական մտքի զարգացմանը:
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը..
Ինչպե՞ս կարող է ֆինանսական ճիշտ պլանավորումը ապահովել կայուն և անվտանգ
ապագա։
Ուղղորդող հարցեր.
1. Ի՞նչ է եկամուտը և ծախսը։
2. Ի՞նչ է խնայողությունը և ներդրումը։
3. Ինչպե՞ս խուսափել պարտքերից։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, պատրաստված նյութը ներկայացնելու հմտու¬թյուններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու հմտություններ և կարողու¬թյուններ։
Նախագծային աշխատանքի արդյունքը. Տեսանյութի, բուկլետի պատրաստում, բանավոր ներկայացում։
18.05.2026 թ.
< /td>
|
|
|
հ4>
|
|