ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՒՄ

Առարկա՝ Հայոց լեզու
Դասարան՝ 9-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Արման Մաթոսյան
Մասնակիցների քանակ՝ 4 աշակերտ.
Հայրապետյան Արեն, Մանուկյան Եփրեմ, Սիմոնյան Հակոբ, Ամիրխանյան Մանանա
Նախագծի նպատակն էր՝
1. Ձևավորել և զարգացնել սովորողների մոտ քննադատական մտածողություն և հետազոտական աշխատանք իրականացնելու հմտություններ:
2. Ներկայացնել տարատեսակ գծապատկերներ և կատարել համապատասխան եզրակացություններ:
3. Աշակերտների հետ ուսումնասիրել լեզվի քերականությունը, կարողանալ ոչ միայն ճանաչել խոսքի մասերը, նախադասության անդամները, այլև տարբերակել, հասկանալ խոսքիմասային փոխանցումները, կարողանալ թեմատիկ գծապատկեր կազմել։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
• Գրագետ խոսքի նկատմամբ հարգանքի արտահայտում
• Լեզվական գիտելիքների զարգացում
• Քերականության դերը հասկանալու և ճիշտ օգտագործելու հմտությունների կարևորությունը։
Ուղղորդող հարցեր.
1. Ինչպե՞ս սովորել ճիշտ խոսել։
2. Ինչպե՞ս տրամաբանորեն ճիշտ կառուցել խոսքը։
3. Ինչպե՞ս տարբերակել նման խոսքի մասերը։
4. Ի՞նչ նշանակություն ունեն խոսքի մասերը։ 5. Հայերենի խոսքի մասերի դերն ու կարևորությունը:
6. Նախադասության անդամների կարևորությունը։
7. Քերականության դերի կարևորումը
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Մայրենի լեզվի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձեռքբերում
• Լեզվական արժեքների նկատմամբ պատասխանատվության զգացում
• Հետազոտական աշխատանքի կարողությունների զարգացում
• Թիմային աշխատանքի ունակության զարգացում
Նախագծային աշխատանքի արդյունքը.
Տեսանյութի պատրաստում, բանավոր ներկայացում։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan