ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հովհաննես Թումանյանի ծննդյան 157-ամյակի և Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Մ. Մաշտոցի անվան ուսումնական համալիրը կազմակերպել էր գրական գեղեցիկ հանդիպում՝ նվիրված «Քաջ Նազար» ստեղծագործության քննարկմանը։ Քննարկմանը մասնակցեցին նաև Ս. Սպանդարյանի անվան 24 հիմնական դպրոցի և ԼԽՈւԵ (Լսողության խանգարումներ ունեցող երեխաների) կրթահամալիրի սաները։ Հատկանշական էր, թե որքան ջերմ ու անկաշկանդ էր շփումը․ ԼԽՈւԵ-ի սաները իրենց մտքերն ու զգացումները փոխանցում էին ժեստերի լեզվով, իսկ թարգմանության շնորհիվ խոսքն ու միտքը հասանելի էին դառնում բոլորին։ Նրանց արտահայտիչ շարժումներն ու անկեղծ ժպիտները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ գրականությունը սահմաններ չի ճանաչում և կարող է միավորել տարբեր աշխարհներ։ Հանդիպումը դարձավ փոխըմբռնման, հարգանքի և մայրենի լեզվի սիրո գեղեցիկ տոն։


< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan