ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Առարկա՝ Անգլերեն
Դասարան՝ 10-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Լիանա Սարգսյան
Մասնակիցների քանակ՝ 6 աշակերտ.
Աբրահամյան Համիկ, Ամիրխանյան Գրիգորյան Միշել, Գյուլնազարյան Լիլիթ, Հարությունյան Հասմիկ, Ղազարյան Էլիզա, Պետրոսյան Մարիա
Նախագծի նպատակն էր՝
• Ձևավորել և զարգացնել սովորողների՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները:
• Նպաստել քննական և վերլուծական կարողությունների և հմտությունների ձևավորմանը:
• Ներկայացնել և վերլուծել ձեռք բերված անհրաժեշտ տեղեկատվությունը: Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, պատրաստված նյութը ներկայացնելու հմտություններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ։ Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
• Ինչպես են հաղորդակցության տարբեր տեսակները (բանավոր, գրավոր, ոչ բանավոր, թվային) ազդում մարդկանց փոխըմբռնման, հարաբերությունների և որոշումների վրա ժամանակակից հասարակությունում։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ի՞նչ առավելություններ և սահմանափակումներ ունի հաղորդակցության յուրաքանչյուր տեսակ։
2. Ո՞ր իրավիճակներում է արդյունավետ բանավոր հաղորդակցությունը, և ո՞ր դեպքերում՝ գրավոր կամ ոչ բանավոր։
3. Ինչպե՞ս է թվային հաղորդակցությունը փոխում մարդկային շփման մշակույթը։
4. Կարո՞ղ է ոչ բանավոր հաղորդակցությունը հակասել խոսքային հաղորդագրությանը։
5. Ինչպե՞ս կարելի է բարելավել հաղորդակցական հմտությունները տարբեր միջավայրերում (դպրոց, աշխատանք, ընտանիք)։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan