ՀԻՆԳ ԱՌՑԱՆՑ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ
Առարկա՝ Անգլերեն
Դասարան՝ 7-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Հասմիկ Բիշարյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Ղազարյան Ալեքսանդր, Չալիկյան Արեն, Ստեփանյան Դավիթ - 7/1, Ամիրյան Վիկտորյա, Պողոսովա Սյուզի, Ռուդի Ադրինա, Վալեսյան Լիլի - 7/3
Նախագծի նպատակն էր՝
7-րդ դասարանի աշակերտների մոտ զարգացնել անգլերենի հաղորդակցական կարողությունները՝ կիրառելով ժամանակակից առցանց հարթակներ և թվային կրթական գործիքներ։ Նախագիծը միտված է սովորողների լսելու, կարդալու, խոսելու և բառապաշարի հարստացման հմտությունների կատարելագործմանը:
Նախագծի ընթացքում կիրառվելու են հինգ առցանց հավելվածներ և հարթակներ՝
• LyricsTraining — անգլերենի ուսուցում երաժշտության և երգերի միջոցով,
• Readlang — լեզվի յուրացում ընթերցանության և նոր բառերի ուսումնասիրության միջոցով,
• TED Talks և TED-Ed տեսանյութեր — իրական հաղորդակցական խոսքի և թեմատիկ տեսանյութերի միջոցով լսողական և վերլուծական հմտությունների զարգացում,
• EngVid — քերականական և լեզվական գիտելիքների ամրապնդում ուսուցողական տեսանյութերի միջոցով,
• Kahoot! — լեզվի ուսուցում խաղերի և մրցակցային առաջադրանքների միջոցով։
Նախագիծը նպատակ ունի նաև զարգացնել աշակերտների ինքնուրույն ուսումնառությունը և ստեղծագործական մտածողության հմտությունները՝ խթանելով նրանց ակտիվ ներգրավվածությունը ուսումնական գործընթացին։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել.
• անգլերենով ընթերցանական, լսողական և հաղորդակցական հմտություններ,
• նոր բառապաշարն արդյունավետ կիրառելու կարողություն,
• օտարալեզու տեքստերի և տեսանյութերի ընդհանուր բովանդակությունը հասկանալու հմտություն,
• թվային կրթական հարթակներից ինքնուրույն օգտվելու կարողություն,
• ինքնուրույն ուսումնառության և ինքնազարգացման կարողություններ,
• խաղային և ինտերակտիվ ուսուցման միջոցով սովորելու մոտիվացիա։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
• Ինչպե՞ս կարող են առցանց հավելվածները օգնել անգլերենի ուսումնասիրմանը։
• Ո՞ր հարթակն է առավել արդյունավետ բառապաշարի զարգացման համար։
• Ինչպե՞ս կարելի է սովորել անգլերեն երգերի միջոցով։
• Ինչպե՞ս են TED Talks և TED-Ed տեսանյութերը նպաստում լսողական հմտությունների զարգացմանը։
• Ինչպիսի՞ քերականական և լեզվական գիտելիքներ կարելի է ձեռք բերել EngVid հարթակի միջոցով։
• Ինչպե՞ս են խաղային մեթոդները նպաստում սովորողների ակտիվ մասնակցությանը դասապրոցեսին։
• Ինչու՞ է Kahoot! հարթակը հետաքրքիր և մոտիվացնող սովորողների համար։
• Ո՞ր հավելվածն է ամենահարմարն ու արդյունավետը 7-րդ դասարանի աշակերտների համար և ինչու՞։
• Ինչպե՞ս կարելի է համատեղել տեխնոլոգիաները և լեզվի ուսուցումը ժամանակակից կրթության մեջ:
Նախագծային աշխատանքի արդյունքը.
Տեսանյութի պատրաստում, հարցում լսարանին, խաղի անցկացում, բանավոր ներկայացում։
< /td>
|
|
|
հ4>
|
|