ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՖԻԼՄՈՒՄ

Առարկա՝ Գրականություն
Դասարան՝ 8-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Շուշանիկ Ղազարյան
Մասնակիցների քանակ՝ 5 աշակերտ.
Ահարոնյան Մանե, Բաբայան Էլեն, Մարգարյան Ջուլիա, Նասիբյան Սոսե, Օհանջանյան Էվա Լիլիթ
Նախագծի նպատակն էր՝
Աշակերտի մեջ զարգացնել՝
1. Առարկայի հանդեպ հետաքրքրություն
2. Համագործակցային հմտություններ
3. Գեղագիտական մտածողություն
4. Աշխատանքի ներկայացման մշակույթ
5. Համագործակցային հմտություններ և քննադատական մտածողություն։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը..
Սեփական գրականության և մշակույթի, համադրական արվեստների նկատմամբ խորքային գիտելիքներ և վերաբերմունք ձևավորելը։
Ուղղորդող հարցեր.
1. Ինչպե՞ս բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը «Գրականություն» առարկայի ուսուցման ժամանակ:
2. Ի՞նչ դեր ունի գրականությունը ֆիլմարտադրության մեջ:
3. Ինչպե՞ս են արտացոլվում ստեղծագործության դեպքերն ու դեմքերը ֆիլմերում։
4. Ինչ ճանապարհ է անցնում գեղարվեստական ստեղծագործությունը մինչև էկրան բարձրանալը:
5. Գրականության և կինեմատոգրաֆիայի կապի ներկայացում:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, պատրաստված նյութը ներկայացնելու հմտու¬թյուններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու հմտություններ և կարողու¬թյուններ։
• Ձևավորել 8-րդ դասարանում ուսումնասիրվող գրողների շարք:
• Իրականացնել քննվող ստեղծագործությունների և դրանց էկրանավորումների հավաքում, զուգադրում:
Նախագծային աշխատանքի արդյունքը. • Պատրաստել տեսանյութ
• Սովորողների հետ կազմակերպել Հայֆիլմում նկարահանված կինոնկարներին վերաբերող մրցույթ։


< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan