ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀՆԴԿԱՍՏԱՆ

Առարկա՝ Աշխարհագրություն
Դասարան՝ 8-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Վրեժ Դավթյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Առաքելյան Գրիգորի, Բելույան Միքայել, Հովհաննիսյան Հովիկ, Մակարյան Ալեքս, Միրզոյան Վահրամ, Մկրտչյան Արտյոմ - 8/2,
Հովհաննիսյան Հարություն - 8/1
Նախագծի նպատակն էր՝
1. Աշակերտի մեջ զարգացնել հետաքրքրություն աշխարհագրություն առարկայի հանդեպ:
2. Աշակերտներին ներկայացնել, թե՝
 ինչ դեր է ունեցել և խաղացել Հնդկաստանը համամարդկային զարգացման գործում,
 Հնդկաստանը՝ որպես մարդկության զարգացման հնագույն օջախներից մեկը և որպես հակադրությունների ու ծայրահեղությունների երկիր,
 Հայաստան-Հնդկաստան տնտեսական, մշակութային, քաղաքական կապերը նոր և արդի ժամանակներում:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
1. Քարտեզ կարդալու և քարտեզից օգտվելու կարողությունների զարգացում
2. Աշակերտներին ներկայացնել, թե ինչ տեղ ու դեր է ունեցել և խաղացել Հնդկաստանը նախկինում և արդի ժամանակներում համաշխարհային քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում
3. Աշակերտներին ներկայացնել, թե ինչով են իրարից տարբերվում զարգացած և զարգացող երկրները՝ Հնդկաստանի օրինակով
4. Աշակերտների մոտ մշակութային, տնտեսագիտական և քաղաքագիտական կարողությունների զարգացում:
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Հնդկաստանը որպես հակադրությունների երկիր։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ի՞նչ տեղ ու դեր ունի Հնդկաստանը որպես երկիր-պետություն արդի աշխարհում և տարածաշրջանում:
2. Հասարակական և տարածաշրջանային (ռեգիոնալ) աշխարհագրությունը, որպես աշխարհա¬գրության կարևորագույն բաժիններից մեկը, ներկայացնել նախագծային աշխատանքի շրջանակներում:
Նախագծային աշխատանքի արդյունքը. Տեսանյութի, քարտեզի պատրաստում, բանավոր ներկայացում։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan