ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Առարկա՝ Մշակույթի պատմություն
Դասարան՝ 10-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Մարգարիտա Քամալյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Աբրահամյան Համիկ, Գյուլնազարյան Լիլիթ, Հովհաննիսյան Անի, Ղազարյան Էլիզա, Ղարիբյան Լաուրա, Պապիկյան Մարինա, Պետրոսյան Մարիա
Թեմա՝ Երևան քաղաքի հուշարձանները
Նախագծի նպատակն էր՝
1. Երևանի խորհրդանիշ դարձած հուշարձանների երկլեզու՝ հայերեն և անգլերեն ցուցադրություն։
2. Սլայդերի ցուցադրում, որտեղ աշակերտների լուսանկարները ներկայացվելու են Երևան քաղաքի հուշարձանների խորքին: Այսպիսով, հուշարձանները դառնալու են ոչ միայն մեր մայրաքաղաքի ընդհանուր պատմության, այլ նաև աշակերտների մասնավոր՝ դպրոցական պատմության անքակտելի մաս: Աշակերտների մոտ ձևավորվելու է ոչ միայն նոր գիտելիք, այլ նաև էմոցիոնալ արձագանք:
3. Գրքույկը, որում ընդգրկվելու է շուրջ տասը հուշարձան, կարող է ծառայել որպես ուսումնական նյութ սովորողների հաջորդ սերնդի համար:
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը..
Ինչպես է հայկական ինքնությունը դրսևորվել Երևանի հուշարձաններում:
Ուղղորդող հարցեր.
1. Երևան քաղաքի ի՞նչ հուշարձաններ գիտեք:
2. Ովքե՞ր են մեզ շրջապատող քարե հերոսները:
3. Ի՞նչ հետաքրքիր փաստեր գիտեք՝ հուշարձանների հետ կապված:
4. Գեղարվեստական առումով ինչպի՞սի առանձնահատկություններ ունեն ընտրված հուշարձանները:
5. Ինչո՞վ է պայմանավորված հուշարձանների ընտրությունը:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
1. Կազմակերպական և նախագծային հմտություններ
2. Տվյալների հավաքագրություն և վերլուծություն
3. Տվյալների վիզուալ ներկայացում։
Նախագծային աշխատանքի արդյունքը.
Տեսանյութի, գրքույկի պատրաստում, բանավոր ներկայացում։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan