ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ՝ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Առարկա՝ Հասարակագիտություն
Դասարան՝ 11-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Մարիամ Խաչատուրովա
Մասնակիցների քանակ՝ 4 աշակերտ.
Մարգարյան Մարիա, Յոլյան Մարիա, Առուշանյան Էլեն, Ամիրյան Սարգիս
Նախագծի նպատակն էր՝
1. Զարգացնել համագործակցային հմտություններ և քննադատական մտածողություն
2. Ներկայացնել, վերլուծել և համատեղել տարբեր սկզբնաղբյուրներ և կատարել համապա¬տասխան եզրակացություններ
3. Խթանել ստեղծագործական մտքի զարգացմանը:
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը..
Ինչպե՞ս են ապահովվում և պաշտպանվում մարդու իրավունքները ներպետական և միջազգային մակարդակներում։
Ուղղորդող հարցեր.
1. Ի՞նչ է մարդու իրավունքը և ինչ սկզբունքների վրա է հիմնված։
2. Ի՞նչ մեխանիզմներ են գործում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության համար։
3. Ի՞նչ դեր ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։
4. Ի՞նչ տարբերություն կա ներպետական և միջազգային պաշտպանության միջև։
5. Ո՞ր դեպքերում կարող է անձը դիմել միջազգային ատյանների։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, պատրաստված նյութը ներկայացնելու հմտու¬թյուններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու հմտություններ և կարողու¬թյուններ։
Նախագծային աշխատանքի արդյունքը. Տեսանյութի, գրքույկի պատրաստում։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan