ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

«ԻՄ ԿՈՄԻՏԱՍԸ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Մ.Մաշտոցի անվան ուսումնական համալիրի 4/2 դասարանի աշակերտները Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցեցին «Իմ Կոմիտասը» կրթական ծրագրին: Աշակերտները ծրագրի ընթացքում ծանոթացան Կոմիտաս Վարդապետի՝ երաժշտի, փիլիսոփայի, մանկավարժի, բանաստեղծի և մեծ հայրենասերի հավաքական կերպարին, ինչպես նաև Կոմիտասին բնորոշ կամ իր առօրյայի մաս կազմող խորհրդանշական առարկաներին:
Ծրագրի ստեղծագործական հատվածում աշակերտները կոմիտասյան երաժշտության ներքո պատկերեցին «իրենց Կոմիտասին»:

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan