ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ և ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Առարկա՝ Մաթեմատիկա
Դասարան՝ 8-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Արփինե Քոչարյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Ակոբյան Նարեկ, Աղաջանյան Կրիստինա, Այվազյան Ալլա, Ավետիսյան Մարի, Հակոբյան Մարգարիտա, Հարությունյան Հայկ, Վարդանյան Էլեն
Նախագծի նպատակն էր՝
1. Ցույց տալ, թե ինչպես է մաթեմատիկան հիմք հանդիսանում արհեստական բանականության զարգացման համար
2. Զարգացնել թիմային աշխատանքը, խոսքի հմտությունները և հետազոտական մտածողու¬թյունը
3. Կապ հաստատել դպրոցական մաթեմատիկայի և ժամանակակից տեխնոլո¬գիաների միջև։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Ինչպես կարելի է մաթեմատիկան դարձնել հասկանալի, հետաքրքիր, զվարճալի։
Ուղղորդող հարցեր.
1. Ինչպե՞ս կարելի է օգտագործել համացանցը առօրյա խնդիրները լուծելիս։
2. Ինչպե՞ս է կապված մաթեմատիկան արհեստական բանականության հետ։
3. Ի՞նչ կարելի է անել, որ այն դառնա առավել մատչելի ու հետաքրքիր։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Վերլուծական և կիրառական հմտություններ
• Համացանցից օգտվելու հմտությունների կիրառություն հետազոտական նպատակով
• Թիմային աշխատանքի հմտություններ
• Հետազոտական արդյունքների ամփոփման և ներկայացման կարողություններ։
Նախագծային աշխատանքի արդյունքը.
Տեսանյութի, թեստի պատրաստում, հարցման անցկացում, երաժշտության ստեղծում արհեստական բանականության կիրառումով։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan