ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ և ԲՆՈՒԹՅԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐԸ

Առարկա՝ Ֆիզիկա
Դասարան՝ 9-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Արիկնակ Օհանովա
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Սոսյան Մարիա, Մինասյան Լիլի, Քամալյան Սիլվիա, Միրզախանյան Զարուհի, Կազեեվա Եկատերինա, Այվազյան Սոֆյա, Ղազարյան Լևոն
Նախագծի նպատակն էր՝
1. Զարգացնել հմտություններ և գիտելիքներ բնության երևույթների մասին գեղանկարչության միջոցով
2. Նպաստել սովորողների՝ տարբեր աղբյուրների հետ աշխատելու հմտությունների, տեղեկություններ ընկալելու և վերլուծելու, համակարգելու կարողությունների, ճանաչողական և համագործակցային հմտությունների զարգացմանը
3. Խթանել սովորողների՝ մեդիագրագիտության հմտությունների զարգացմանը
4. Զարգացնել ստեղծարարությունը, խթանել նախաձեռնականությունն ու հետևողա-կանությունը։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Բնության երևույթների ընկալման խորացում արվեստի գործերի միջոցով։
Ուղղորդող հարցեր.
1. Ի՞նչ նկարիչներ գիտենք, որոնք նկարել են բնության երևույթներ:
2. Բնության ի՞նչ երևույթներ կան:
3. Ներկայացնել բնության երևույթները՝ անձրևը, կայծակը, ծիածանը, կարկուտը։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողը՝
• Ճանաչում և բացատրում է բնության երևույթները
• Կարողանում է արվեստի գործերը կարդալ բնական գիտությունների լեզվով
• Ձեռք է բերում համագործակցությամբ աշխատելու հմտություններ։
Նախագծային աշխատանքի արդյունքը.
• Պատրաստել տեսանյութ
• Տալ բնության երևույթների առաջացման գիտական բացատրություն
• Ներկայացնել բնության երևույթների թեմայով անհատական գեղանկարչական աշխատանքներ։
09.03.2026 թ.

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan