ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ

Առարկա՝ Մաթեմատիկա
Դասարան՝ 7-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Աննա Մուրադյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Գրիգորյան Դավիթ, Զատիկյան Անժելիկա, Մխիթարյան Լիլի, Մնացականյան Բորիս, Մոմջյան Ռոման, Ռուդի Ադրինա, Վալեսյան Լիլի
Նախագծի նպատակն էր՝
 Աշակերտների մոտ ձևավորել և զարգացնել հետազոտական աշխատանքներ իրականացնելու հմտություններ
 Ներկայացնել, վերլուծել և համատեղել տարբեր սկզբնաղբյուրներ, կատարել համապատասխան եզրակացություններ:

Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.  Ուսումնասիրել չափման միավորների ստեղծման պատմությունը
 Կարողանալ լուծել խնդիրներ՝ օգտագործելով չափման միավորները
 Առօրյայում օգտագործել ստացված գիտելիքները
Ուղղորդող հարցեր.
1. Ի՞նչ զարգացում են ունեցել չափման միավորները։
2. Ի՞նչ խնդիրներ կարելի է լուծել՝ օգտագործելով չափման միավորները։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
 Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, գլխավորը երկրորդականից տարբերակելու, պատրաստված նյութը ներկայացնելու հմտություններ
 Համագործակցային նախագծային աշխատանք կատարելու, ՏՏ հմտություններ և կարողություններ։ Նախագծային աշխատանքի արդյունքը.
Տեսանյութի, արեգակնային ժամացույցի մակետի պատրաստում, չափման այլ պարագաների գործնական ցուցադրություն։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan