ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Դասարան՝ 7-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Արփինե Քոչարյան
Մասնակիցների քանակ՝ 3 աշակերտ.
Հովսեփյան Յանա, Մարտիրոսյան Մարիա, Բադալյան Գևորգ
Նախագծի նպատակն էր՝
• բացահայտել մաթեմատիկայի դերը քաղաքաշինության մեջ,
• ցույց տալ մաթեմատիկական գիտելիքների կիրառությունը իրական կյանքում,
• զարգացնել աշակերտների տրամաբանական մտածողությունը,
• ձևավորել համագործակցային աշխատանքի հմտություններ,
• ամրապնդել մաթեմատիկայի և շրջակա միջավայրի միջև կապը։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Ինչպես կարելի է մաթեմատիկան դարձնել հասկանալի, հետաքրքիր, զվարճալի։
Ուղղորդող հարցեր.
1. Ինչպե՞ս կարելի է օգտագործել համացանցը առօրյա խնդիրները լուծելիս։
2. Ի՞նչ կարելի է անել, որ մաթեմատիկան դառնա առավել մատչելի ու հետաքրքիր։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողների մոտ ձևավորել՝
• Վերլուծական և կիրառական հմտություններ
• Համացանցից օգտվելու հմտությունների կիրառություն հետազոտական նպատակով
• Թիմային աշխատանքի հմտություններ
• Հետազոտական արդյունքների ամփոփման և ներկայացման կարողություններ։ Նախագծային աշխատանքի արդյունքը.
Տեսանյութի պատրաստում, բանավոր ներկայացում։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan