ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ. ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ

Առարկա՝ Հայաստանի պատմություն
Դասարան՝ 9-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Դիանա Խաչատրյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Ղազարյան Մարիամ, Մակարյան Վազգեն, Մանուկյան Արսեն, Մարտիրոսյան Կարինե, Մկրտչյան Համլետ, Մովսեսյան Էլեն, Վահրադյան Նազենի
Նախագծի նպատակն էր՝
1. Ուսումնասիրել Սարդարապատի ճակատամարտի պատմական նշանակությունը և դրա դերը հայ ժողովրդի գոյապայքարում։
2. Ծանոթանալ Մայիսյան հերոսամարտերի ընթացքում հայ ժողովրդի միասնական պայքարին և ազգային ինքնագիտակցության դրսևորումներին։
3. Բացահայտել հերոսամարտի կարևոր դեմքերի գործունեությունն ու նրանց ներդրումը հաղթանակի գործում։
4. Զարգացնել սովորողների պատմական մտածողությունը, վերլուծական հմտությունները և հայրենասիրական արժեքների գնահատումը
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը..
1. Պատմական փաստերի տարբեր մեկնաբանությունների և աղբյուրների համադրման դժվարություն։
2. Հերոսամարտերի քաղաքական ու ռազմական իրավիճակի ամբողջական ընկալման բարդություն։
3. Թեմայի ուսումնասիրության ընթացքում փաստական նյութերի ընտրության և հավաստիության ապահովման խնդիր։
4. Սովորողների համար պատմական իրադարձությունների կարևորությունն ու ազդեցությունը ժամանակակից իրականության հետ կապելու մարտահրավեր
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքները
Սովորողների մոտ ձևավորել՝
1. Հայրենասիրություն և ազգային արժեքների նկատմամբ պատասխանատվության զգացում։
2. Պատմական իրադարձությունները վերլուծելու և դրանց նշանակությունը գնահատելու կարողություն։
3. Միասնականության, պայքարի և հաղթանակի կարևորության գիտակցում Ուղղորդող հարցեր.
1. Ի՞նչ նշանակություն ունեցավ Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի պատմության մեջ։
2. Ինչպե՞ս կարողացավ հայ ժողովուրդը միավորվել Մայիսյան հերոսամարտերի ընթացքում։
3. Ի՞նչ դասեր կարող ենք քաղել Մայիսյան հերոսամարտերից այսօր։
Նախագծային աշխատանքի արդյունքը.
• Պար, նյութի բանավոր ներկայացում թանգարանային միջավայրում։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan