ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ. ԴՐԱԿԱՆ ԿՈՂՄԵՐ և ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առարկա՝ Անգլերեն
Դասարան՝ 8-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Անիտա Խաչատրյան
Մասնակիցների քանակ՝ 4 աշակերտ.
Բերբերյան Շարլին – 8/1,
Հարությունյան Հովհաննես, Ղարիբյան Անդրիա, Պատվականյան Նատալի - 8/3
Նախագծի նպատակն էր՝
• Նպաստել աշակերտների ժամանակի արդյունավետ կառավարման գործիքակազմին։
• Խթանել հետաքրքրությունլւ դեպի սոցիալական մեդիայի՝ որպես բազմա¬կող-մանի գործիք կիրառելու նկատմամբ։
• Նպաստել համակողմանի զարգացած քաղաքացու ձևավորմանը։
• Զարգացնել անձնական տվյալների գաղտնիության, կարգավորումների և պահպանման հմտություններ։
• Աշակերտների մեջ զարգացնել անկաշկանդություն, ժամանակի կառա¬վա¬րում, ազատ շփում և վերահսկողություն, միջմշակութային շփում, ինքնա¬կրթվելու գործիք և օտար լեզվով հաղորդակցվելու միջոց։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Աշակերտները կկարողանան.
• Արդյունավետ կառավարել ժամանակը
• Ներկայացնել սոցիալական մեդիայի դրական ազդեցությունը զարգացման և հաղորդակցման վրա
• Կարևորել միջմշակութային հաղորդակցության դերը լեզվական հաղորդակցումը խթանելու հարցում։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Զարգացնել ժամանակի կառավարում և վերահսկողություն իրականացնելու գործիքակազմը։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ինչպե՞ս կարող են մարդիկ հաղորդակցվել սոցիալական մեդիայի միջոցով։
2. Ինչպիսի՞ անվտանգության կանոների պետք է տիրապետել։
3. Ինչպե՞ս օգտագործել սոցիալական մեդիան որպես ինքնակրթվելու հարթակ։
4. Ի՞նչ առավելություններ եւ թերություններ կարող են առաջ գալ։
5. Ի՞նչ լուծումներ կառաջարկեք այդ ուղղությամբ։
6. Որո՞նք են Հայաստանում և աշխարհում ամենատարածված խնդիրները։
Ուսումնական նախագծի արդյունքի ներկայացման տեսակներ.
Տեսանյութի ստեղծում, բանավոր ներկայացում։

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan