ՊԱՐԶ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՀԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Առարկա՝ Ֆիզիկա
Դասարան՝ 7-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Արիկնակ Օհանովա
Մասնակիցների քանակ՝ 5 աշակերտ.
Դավթյան Արիանա, Ղազարյան Ալեքսանդր, Ղազարյան Վահե, Չալիկյան Արեն, Սարուխանյան Ալեքսանդր
Նախագծի նպատակն էր՝
1. Ուղղորդել սովորողներին՝ հետազոտել հին աշխարհում օգտագործված պարզ մեխանիզմները
2. Իմանալ՝ ինչ է պարզ մեխանիզմը և ինչ նպատակով ենք օգտագործում
3. Զարգացնել հմտություններ ուսումնասիրելու և դասակարգելու պարզ մեխանիզմները
4. Ձևավորել պարզ մեխանիզմներ պատրաստելու կարողություններ։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Ինչպես են օգտագործվել պարզ մեխանիզմները հին աշխարհում տարբեր շինություններ կառուցելիս։
Ուղղորդող հարցեր.
1. Ինչպիսի՞ պարզ մեխանիզմներ գոյություն ունեին հին աշխարհում:
2. Ի՞նչ նպատակով են օգտագործվել պարզ մեխանիզմները հին աշխարհում:
3. Ո՞րն է մեխանիկայի ոսկե կանոնը և ո՞վ է նրա հեղինակը։
4. Ինչպե՞ս օգտվել պարզ մեխանիզմներից ներկայումս։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողները կկարողանան՝
• Կատարել հետազոտություն հին աշխարհի պատմության և օգտագործված պարզ մեխանիզմների վերաբերյալ
• Բացատրել, թե ինչպես են օգտագործում պարզ մեխանիզմները ուժի ուղղությունը կամ մեծությունը փոխելու համար
• Դրսևորել պարզ մեխանիզմներից օգտվելու հմտություններ։
Նախագծային աշխատանքի արդյունքը.
Տեսանյութի, սահիկաշարի, պարզ մեխանիզմների մոդելի (լծակ, ճախարակ) պատրաստում, բանավոր ներկայացում։
< /td>
|
|
|
հ4>
|
|