ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ և ՊԱՏԻԺԸ

Առարկա՝ Անգլերեն
Դասարան՝ 8-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Լիանա Սարգսյան
Մասնակիցների քանակ՝ 4 աշակերտ.
Ակոբյան Նարեկ, Ավետիսյան Մարի, Մինասյան Միքայել, Օհանջանյան Էվա Լիլիթ
Նախագծի նպատակն էր՝
• Ձևավորել և զարգացնել սովորողների՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները:
• Նպաստել քննական և վերլուծական կարողությունների և հմտությունների ձևավորմանը:
• Ներկայացնել և վերլուծել ձեռք բերված անհրաժեշտ տեղեկատվությունը:
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
• Ձեռք բերված տեղեկատվությունը վերլուծելու, համակարգելու, գլխավորը երկրորդականից տարբերակելու, պատրաստված նյութը ներկայացնելու հմտություններ
• Համագործակցային, նախագծային աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ։
Հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը.
Ինչպես կարելի է նվազեցնել հանցագործությունների քանակը հասարակությունում՝ հասկանալով դրանց պատճառները և կիրառելով արդար ու արդյունավետ պատժամիջոցներ։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ի՞նչ է հանցագործությունը, և ինչպիսի՞ տեսակներ ունի այն։
2. Ինչո՞ւ են մարդիկ հանցագործություններ կատարում։
3. Ինչպիսի՞ հետևանքներ են ունենում հանցագործությունները հասարակության համար։
4. Ի՞նչ է պատիժը և ի՞նչ նպատակ ունի այն։
5. Ինչպիսի՞ պատժի ձևեր գոյություն ունեն տարբեր երկրներում։
6. Արդյո՞ք պատիժը միշտ արդար է և արդյունավետ։
7. Ինչպե՞ս կարող են կրթությունը և սոցիալական աջակցությունը կանխել հանցա-գործությունները։
10.03.2026թ.

< /td>

COPYRIGHT © YEREVAN EDUCATIONAL COMPLEX WITH AN EXTENDED DAY NAMED AFTER M. MASHTOTS, Web Master: A. Kocharyan