ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ԱՅՆՔԱՆ ՊԱՅԾԱՌ Է, ՈՐ ՇԼԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՓԱՅԼՈՎ
Առարկա՝ Անգլերեն
Դասարան՝ 7-րդ
Պատասխանատու ուսուցիչ՝ Զառա Խոջոյան
Մասնակիցների քանակ՝ 7 աշակերտ.
Առաքելովա Ռիտա, Բալայան Նատալի, Գալուստյան Դավիդ, Դավթյան Արիանա, Ղազարյան Վահե - 7/1, Բարսեղյան Յանա, Մխիթարյան Լիլի - 7/3,
Նախագծի նպատակն էր՝
• Զարգացնել աշակերտների գիտակցված վերաբերմունքը իրենց ապագայի և մասնագիտական ընտրության նկատմամբ։
• Խթանել քննադատական և ստեղծագործական մտածողությունը։
• Ձևավորել պատասխանատու վերաբերմունք հասարակության և շրջակա միջավայրի նկատմամբ։
• Զարգացնել թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ։
Նախագծային աշխատանքում առաջադրված վերջնարդյունքներն էին՝
Սովորողները՝
• Կկարողանան բացատրել կրթության դերը ապագայի կառուցման մեջ։
• Կհասկանան տարբեր մասնագիտությունների կարևորությունը հասարակության զարգացման մեջ։
• Կզարգացնեն հանրային խոսքի և ներկայացման հմտություններ։
• Կձևավորեն պատասխանատու և գիտակցված մոտեցում ապագայի նկատմամբ։
Հետազոտությունն իրականացնելիս ինչ հարցեր էին առաջադրված սովորողների առջև.
1. Ի՞նչ է նշանակում լուսավոր ապագա։
2. Ո՞վ է կառուցում ապագան։
3. Կարո՞ղ է տեխնոլոգիան փոխարինել մարդկային արժեքներին։
4. Ինչպե՞ս կարող ենք այսօր սկսել կառուցել վաղվա օրը։
Նախագծային աշխատանքի արդյունքը.
Տեսանյութի, բուկլետի, պաստառի, մակետի պատրաստում, բանավոր ներկայացում։
12.05.2026թ.
< /td>
|
|
|
հ4>
|
|